Կապանի թիվ 10 միջն. դպրոցի շեմին ոտք դրեցին 29 մանուկներ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի թիվ 10 միջն. դպրոցի շեմին ոտք դրեցին 29 մանուկներ


Կապանի թիվ 10 միջն. դպրոցի շեմին ոտք դրեցին 29 մանուկներ

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանի թիվ 10 միջն. դպրոցի շեմին ոտք դրեցին 29 մանուկներ

Ավագ ընկերների ելույթներին ծափողջյուններով հետևող առաջին դասարանցիները այսօրվանից արդեն աշակերտի կարգավիճակում են : Կապանի թիվ 10 միջնակարգ դպորցի շեմին այս տարի ոտք դրեցին 29 մանուկներ:

Ուսման հարգը դեռևս չգիտակցող մանուկները տարիների ընթացքում աստիճանաբար պետք է հասկանան գիտելիքի կարևորությունը: Իսկ ահա առաջին ուսուցիչն ու ծնողները վստահ են,որ վաղը նրանցից լավ մարդիկ պետք է մեծանան: Նրանց հետ համակարծիք է արդեն տատիկ դարձած տիկին Անուշը:

Անհամբերությամբ այսօրվան սպասած առաջին դասարանցիների ծնողները ջանք ու եռանդ չեն խնայում երեխաներին դպրոց ճանապարհելու: Առավոտից մարզկենտրոնի կրթօջախների բակերը լի են տոնական հանդերձներով երեխաներով: Առաջին սեպտեմբերը պետք է տարբերվի մյուսներից,իսկ դրա համար ծնողներից շատերը ստիպված են խնայողություններ կատարել:

12-րդցիների ելույթներից հետո ողջույնի խոսքը փոխանցվեց առաջին անգամ դպրոց մուտք գործած սաներին: Ճիշտ հանգավորմամբ ու մանկական շունչ ստացած ոտանավորները հաջորդեցին մեկը մյուսին:
Առաջին դասարանցիները ոչ միայն արտասանությամբ ու երգերով խաստացան լավ սովորել ու լսել մեծերին, այլև երդվեցին:
Գիտելիքի,գրի ու դպրության օրվա առթիվ Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի շնորհավորկանա խոսքը թիվ 10-ը դպրոցում հնչեցրին կառույցների աշխատակիցները:


Կրթօջախի տնօրեն Արուս Ղազարյանի խոսքով դպրոցը դեռ շարունակելու է մնալ միջնակարգ: Տարվա ընթացքում փոփոխություններ չեն նախատեսվել:
Ինչ վերաբերում է ներառական կրթությանը ,պատասխանատուն բարեփոխումը դրական է համարում:
Արուս Ղազարյանի խոսքով ոչ մի երեխա չպետք է կտվրի հասարակությունից :

Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!