Կապանի թիվ 2 ավագ դպրոցում դիմորդների թիվը պակասել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի թիվ 2 ավագ դպրոցում դիմորդների թիվը պակասել է


Կապանի թիվ 2 ավագ դպրոցում դիմորդների թիվը պակասել է

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանի թիվ 2 ավագ դպրոցում դիմորդների թիվը պակասել է

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի կարգավիճակն արդեն իսկ հուշում է, որ կրթօջախի բակում առավոտյան գիտելիքի, գրի և գրականության օրվա առթիվ շնորհավորում են բարձր դասարանցիներին: 8-12 դասարանները այս տարի համալրվել է ևս 37 աշակերտներով: Մինչդեռ նախորդ տարի դիմորդները 100 էին: Նորանշանակ տնօրեն Ռիտա Օվչյանը աշակերտների պակասը այսպես է բացատրում." Խնդիրը ամբողջ հանրապետությունում է, ոչ միայն մեր դպրոցում: Պատճառն այն է,որ 9-րդցիներն են քիչ,բացի այդ մի մասը նախնտրում է քոլեջում ուսումը շարունակել",-ասում է Ռիտա Օվչյանը:

Աշակերտների թվի նվազելուն զուգահեռ հոսքերն են պակասել: Բացի այդ կրթօջախում ուշադրություն են դարձրել նաև դասարանների խտությանը. հնարավորինս թեթևացվել են :

Հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց համընդհանուր ներառականության սկզբունքի ներդրումը Հայաստանի ամբողջ կրթական համակարգում:
Նախարարը նշեց նաև ,որ մինչև 2025թ-ը հանրապետության բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական:
Ռիտա Օվչյանը ևս այս բարեփոխումը դրական է համարում: Միևնույն ժամանակ նշում,որ այդ հարցում անելիքներ շատ կան: Չնայած դպրոցի շենքը նոր կառույց է, բայց լիովին չի համապատասխանում չափորոշիչներին." Թեքահարթակ կա միայն առաջին հարկում: Հատուկ կարիքավոր երեխաների համար հարկերով տեղաշարժվելը դժվար է,կարծում եմ այս հարցերը ընթացքում կլուծվեն: Բացի այդ ուսուցիչները պետք է համապատասխան վերապատրաստվեն":

Փոխտնօրեն , պատմության ուսուցիչ աշխատած նորանշանակ տնօրենի խոսքով նոր պաշտոնում ձգտելու է առավելագույնս ուշադրության կենտրոնում պահել կրթությունն ու դաստիարակությունը:
Հերմինե Միքայելյան




Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!