Իմ մանկության վերելակը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իմ մանկության վերելակը


Իմ մանկության վերելակը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Իմ մանկության վերելակը



Կապանում դեռևս կան այնպիսի թաղամասեր, որտեղ 15-20 տարուց ավելի է շենքի վերելակը չի աշխատում: Անկախությունից հետո քանի-քանի սերունդ է փոխվել, մինչդեռ վերելակները մնացել են կայուն ոչ պիտանի: Երեխաներ են ծնվել, մեցածել , մի ամբողջ մանկություն անցակցրել շենքի բակում ,բայց չեն ենթադրել անգամ,որ մի օր հնամաշ այս դռները կբացվեն:

Բաղաբերդ թաղամասի բնակիչներից շատերը այլևս խոստւմների չեն հավատում: Քաղաքապետի տեղակալի գլխավորած աշխատանքային խմբի ներկայացուցիչներին տեսնելիս թերահավատորեն հարցնում էին՝ արդյո՞ք ընտրություններ են մոտենում:
Քաղաքապետի տեղակալը բնակիչներին վստահեցրեց՝ ուսումնասիրությնները աննպատակ չեն :
Մի քանի շենքերում իսպառ բացակայում էին նույնիսկ վերելակների կոճակները: Իսկ մյուսներում էլ շարժիչը հանվել և դրվել է օրինակ կողքի մուտքի վերելակում: Բացի տեխնիկական նորոգոմից ու մասերի թարմացումից՝ որոշ դեպքերում էլ առանց դռների նորոգման հնարավոր չի լինի դրանց շահագործումը :

Մինչ թաղամասեր այցելելը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քննարկվել էին անելիքները: Եվ պատահական չէ,որ այս անգամ առաջնահերթությունը տրվել էր տասնյակից ավելի տարիներ անգործության մատնված վերելակներին: Պետբյուջեից 25մլն-ից ավելի դրամ է տրամադրվել, որով պետք է նորոգվեն մարզկենտրոնի բազմաբնակարան շենքերի 24 վերելակներ:

Նորոգվողների շարքում ընդգրկված են Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր, Մելիք Ստեփանյան, Արամ Մանուկյան Երկաթուղայիններ թաղամասերի շենքերի վերելակները: Դրանք հիմնանարոգումից հետո պետք է ծառայեն բնակիչներին: Բացի դրանից սահմանված կարգի համաձայն, քաղաքապետարանի , համատիրությունների և «Վերելակ « արտադրական կազմակերպության միջև եռակողմ պայմանագիր պետք է կնքվի:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!