Կապան-Քաջարան ճանապարհին փոսային նորոգման աշխատանքներ են կատարվում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապան-Քաջարան ճանապարհին փոսային նորոգման աշխատանքներ են կատարվում


Կապան-Քաջարան ճանապարհին փոսային նորոգման աշխատանքներ են կատարվում

 

Հեղինակ.

 

Կապան-Քաջարան ճանապարհին փոսային նորոգման աշխատանքներ են կատարվում


Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Կապան-Քաջարան հատվածով վարորոդները պետք է առավել զգուշությամբ երթևեկեն:Արդեն տասնհինգ օր է ճանապարաշինարարները մայրուղում տեղադրել են նախազգուշացնող նշաններ ու սկսել փոսային նորոգման աշխատանքները :Վարորդները ստիպված են դանդաղեցնել մեքենայի ընթացք փոսերը շրջանցելու համար:
Մայրուղին երթևեկելի պահելու համար ճանշինը գանրանը միշտ էլ իրականացնում է ճանապարհի վերականգնման աշխատանքները:Միջոցների սղության պատճառով ստիպված են բավարարվել փոսային նորոգումով:Աշխղեկ Սերյոժա Օրբելյանի խոսքերով իրենց սպասարկման ենթակա ճանապարհատվածից համեմատաբար անմիխիթար վիճակում է միայն Չայի Զամից -Կապան ընկած հատվածը:
Ասֆալտի առաջին թշնամին ջուրն է : Եթե տվյալ ճանապարհի ջրահեռացման համակարգը լավ չի լինում կառուցված ջուրը` ներծծվելով ասֆալտը շարքից հանում է .սա մասնագետների կարծիքն է :Ձմեռվանից հետո էլ բնականաբար, գրեթե, բոլոր ճանապարհները վերականգնման կարիք են զգում:Ճանապարհաշինարարները մեկ օր քանդում են փոսերը ,հաջորդ օրը լցնում:Ձգտում են շատ փոսեր չանել,վթարային վիճակ չստեղծելու համար:
Առաջիկա տաս օրում ճանապարհաշինարարները կավարտեն փոսային նորոգումը :Պատվիրատուն տրասպորտի նախարարությունն է:

Նելլի Միրզախանյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!