"Արմենակը ինձ ասաց Արմեն անունով կներկայանաս". Արկադի Կիրակոսյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » "Արմենակը ինձ ասաց Արմեն անունով կներկայանաս". Արկադի Կիրակոսյան


"Արմենակը ինձ ասաց Արմեն անունով կներկայանաս". Արկադի Կիրակոսյան

 

Հեղինակ. Հեղինակ

 

"Արմենակը ինձ ասաց Արմեն անունով կներկայանաս". Արկադի Կիրակոսյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է լրագրող Արմենակ Դավթյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Նիստը սկսվեց վկա Արկադի Կիրակոսյանի հարցաքննությամբ: Վերջինս անվան շուրջ է հյուսվել խարդախության, հափշտակության ամբողջ պատմությունը:
Նախորդ նիստերից մեկի ժամանակ Առաջաձորի գգյուղապետը հարցաքննության ընթացքում նշել էր,որ իր տանը կայացած հանդիպման ընթացքում Արմեն անունով ներկայացած մի տղա ասել է, թե իրենք մտադիր են համայնքի ցավոտ խնդիրներին լուծում տալ: Պարզվում է Արմեն անունով տղան Արկադի Կիրակոսյանն էր: Ծնունդով գյումրեցի: Վերջինս հարցաքննության ընթացքում հաստատեց ՝որպես Արմեն է ներկայացել,բայց Արմենակ Դավթյանի խնդրանքով : Դատարանում վկան պատմեց,թե երբ և ինչի համար էր Կապան եկել:


«Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գևորգյանի հետ Արկադին ևս ծանոթացել է Արմեն անունով:
Հարցաքննության ընթացքում Արկադի Կիրակոսյանը անընդհատ շեշտում էր,որ ինքը գումարների հետ չի առնչվել.իբր Արմենակ Դավթյանը իրեն ասել է գործ չունի, իր ու Արթուր Գևորգյանի ծրագիրն է:
Նաև պատմեց,որ 2011-14 թթ ապրել է ՌԴ-ում:

Արտերկրում գտվելու ժամանակ վկայի խոսքով համացանցի միջոցով կապ է հաստատել ամբաստանյալի հետ, հարցուփորձ արել գործերից ու ծրագրից: Նա էլ պատասխանել է, որ ամեն ինչ հաջող է ընթանում:

«ՌԴ-ից վերադառնալուց հետո որոշ ժամակ անց ինձ զանգահարեցին Կապանի քրեական հետախութզությունից»,-ասում է վկան: Այդ ժամանակ էլ տեղեկացել է կատարվածի մասին : Նիստի ընթացքում մեղադրող դատախազը հերաքրքրվեց ծրագրով:

Մեղադրող դատախազից հետո վկային հարցեր ուղղեց պաշտպանական կողմը:

Պաշտպան Իրինա Մանուկյանը Արկադի Կիրակոսյանից հետաքրքրվեց,թե երբ և ինչ հանգամանքներում են հանդիպել վկայի մայրաքաղաքի բնակարանում Արթուր Գևորգյանի հետ: Արկադի Կիրակոսյանը այդպես էլ չկարողացավ հիշել՝ հանդիպում կայացել է,թե ոչ:



Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031