Կապանցի պատանի շախմատիստները միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ խաղին լուրջ նախապատրաստվել էին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանցի պատանի շախմատիստները միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ խաղին լուրջ նախապատրաստվել էին


Կապանցի պատանի շախմատիստները միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ խաղին լուրջ նախապատրաստվել էին

 

Հեղինակ.

 

Կապանցի պատանի շախմատիստները միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ խաղին լուրջ նախապատրաստվել էին


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հրավերով աշխարհառչակ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը 4 օր Սյունիքում էր ։Քաջարանի,Ագարակի շախմատասերների հետ անցկացրած միաժամանակյա խաղի սեանսներից հետո անցած շաբաթ օրը Ռաֆայել Վահանյանի մրցակիցները կապանցի շախմատիստներն էին։Գրոսմայստերի հետ իրենց ուժերը չափեցին 24 պատանիներ։Ալեքսի խոսքերով
առաջին անգամ է խաղում գրոսմայստերի հետ ։Չեմպիոնի հետ դժվար է մրցել,բայց Ալեքսը մտադիր էր գոնե ոչ- ոքի խաղալ։
Պատանի շախմատիսները գրոսմայստերի հետ հանդիպմանը լուրջ նախապատրաստվել էին։
Համաշխարհային հռչակ ու ճանաչում վայելող շախմատիստը , շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն՝ Ռաֆայել Վահանյանին շախմատասերները հիշում են, որպես գեղեցիկ պարտիաների հեղինակ ։ Ինչպես էր հաջողվում նման պարտիաներ խաղալ գորսմայստերը նշեց, որ ոչ մի գաղտնիք կամ մեթոդ չունի։
«Դա սովորելու բան չի ,խաղի ընթացքում պայծառություն է գալիս,հետաքրքրի միտք և ընդամենը»,-ասում է նա։
1970-ականների վերջերից սկսած Ռաֆայել Վահանյանն իր վրա սևեռեց շախմատի համաշխարհային հանրության ուշադրությունը ։ Նա միակ շախմատիստն է, ով չունենալով միջազգային վարպետի կոչում` միանգամից դարձել է գրոսմայստերի ։Չնայած այս ամենի Ռաֆայել Վահանյանին չի հաջողվել դառնալ աշխարհի չեմպիոն։ «Իմ կյանքն էլ տենց դասավորվեց,մի հետաքրքիր բան կար,երբ որ ես Սակալովի մաչ էի խաղում, եթե հաղթեի չէի հանդիպի իմ տիկնոջը ։Այնպես որ, եթե մի վատ բանա կատարվում ,մի լավ բան ել հետնա լինում։
Ռաֆայել Վահանյանի արմատները՝ մայրական կողմը Կարճևանից է։ Ասում է հայրենի բնաշխարհում անցկացրած օրերը մեկը մյուսից հետաքրքիր էին. հանդիպումները՝ բոլոր երեք քաղաքներում ջերմ ։Մայրաքաղաք է վերադառնում լավ տպավորություններով։
«Ագարակում էլ, Քաջարում էլ ես հանդիպեցի տաղանդավոր երեխաների, որոնց մեծ ապագա է սպասում , եթե լավ զբաղվեն լավ մարզիչների հետ պարապեն անպայման կհասնեն մեծ հաջողությունների»,-եզրափակեց իր խոսքը ։
Մարզկենտրում Ռաֆայել Վահանյանը հանդիպել է քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ։ Խոսել են Կապանում շախմատի զարգացման հեռանկաների մասին։Քաղաքապետը նաև հուշանվերներ է հանձնել գրոսմայստերն։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!