Ընտրությունների նախնական արդյունքը հայտնի է. ավագանիում կլինի երեք ուժ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ընտրությունների նախնական արդյունքը հայտնի է. ավագանիում կլինի երեք ուժ


Ընտրությունների նախնական արդյունքը հայտնի է. ավագանիում կլինի երեք ուժ

 

Հեղինակ.

 

Ընտրությունների նախնական արդյունքը հայտնի է. ավագանիում կլինի երեք ուժ


Երեւանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկն ավարտված է։ ԿԸՀ-ի նախնական արդյունքներով, բոլոր 464 տեղամասերի տվյալների համաձայն, "Առաքելություն" կուսակցությունը ստացել է 2 հազար 692 ձայն կամ 0.64%, "Բարգավաճ Հայաստանը"` 97 հազար 189 ձայն կամ 23.07%-ը, "Բարեւ, Երեւան" կուսակցությունների դաշինքը 35 հազար 732 ձայն կամ 8.48%-ը, "Հայ Ազգային Կոնգրեսը"՝ 18 հազար 499 ձայն կամ 4.39%-ը, ՀՅԴ՝ 15 հազար 999 կամ 3.80 %, "Հայաստանի Հանրապետական կուսակցությունը"՝ 235 հազար 512 ձայն կամ 55.89%-ը, "Օրինաց երկիրը"՝ 15 հազար 733 ձայն կամ 3.73 %-ը:

Այսպիսով՝ Երեւանի ավագանիում խմբակցություններ կարող են ձեւավորել "Հանրապետական" եւ "Բարգավաճ Հայաստան" կուսակցություններն ու "Բարեւ Երեւան" դաշինքը։ Իսկ հանրապետականը հաղթահարելով 40 տոկոսանոց շեմը, առանձին կարող է ընտրել Երեւանի նոր` 55-րդ քաղաքապետին։

Արդեն հայտնի է, որ "Բարեւ երեւան" դաշինքը մի շարք ընտրատեղամասերում պահանջելու է ձայների վերահաշվարկ։ Առայժմ մասնակից կուսակցություններից ոչ բոլորի պաշտոնական գնահատականը եւ հետագա քայլերն են հայտնի, թեեւ դեռ քվեարկության ընթացքում սկսեցին հնչել սուր քննադատություններ` արձանագրված խախտումների վերաբերյալ։

www.yerkirmedia.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!