''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց


''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց

 

Հեղինակ.

 

Հայկական KBH-ը նշում է իր 20-ամյակը: ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է իր ընթերցողին, որ այդ կապակցությամբ մայիսի 8-ին տեղի է ունենալու տոնական մեծ համերգ՝ մասնակցությամբ ''ЕрМИ'' և ''Նոր Հայեր'' թիմերի, ինչպես նաև KBH-ի բարձրագույն լիգան ներկայացնող թիմերի ներկայացուցիչների: Շատ հավանական է նաև, որ երեկոն իր ներկայությամբ պատվելու և միջոցառումը վարելու է KBH-ի միջազգային միության անփոփոխ հիմնադիր նախագահ Ալեքսանդր Մասլյակովը:

''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց



Այս տոնակատարությունն անցկացնելու ամսաթիվը պատահական չէ ընտրված: Բանն այն է, որ հեռավոր 1991 թվականի հենց այդ օրն է ''EрМИ''-ն Տյումեն քաղաքում անցկացվող փառատոնին անցկացրել իր առաջին պաշտոնական խաղը KBH-ի բարձրագույն լիգայում:

Այս պահին բնականաբար բուռն տեմպով ընթանում են մայիսի 8-ի միջոցառման նախապատրաստական աշխատանքները, որոնցում, բացի կազմակերպչականից, առավել նշանակալի դեր ունի ստեղծագործական կողմը: Այդ իսկ առիթով այսօր մայրաքաղաքի սրճարաններից մեկում էին հավաքվել ''EрМИ''-ի տղաները ու իրենց ելույթի սցենարն էին մշակում:

Ժամեր առաջ ֆեյսբուքում տեղադրվել էին նկարներ, որոնցում պատկերված էին Մարկ Սաղաթելյանը, Կարեն Ղազարյանը, Գրիգոր Նազարյանը, Արսեն Դանիելյանը, Արմեն Գրիգորյանը, Սուրեն Թադևոսյանը և Գոռ Կիրակոսյանը:

''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց


՛՛Как бы сказал Дюма - "20 лет спустя"... Ерми пишет сценарий... )))՛՛ ,՛՛Mыслительный процесс'' ,- այսպես էին մեկնաբանել լուսանկարները Սուրեն Թադևոսյանն ու Մարկ Սաղաթելյանը: ArmStar.am-ին հետաքրքրեց՝ ինչու էին միասին հավաքվել տղաները և ինչ նոր սցենար էին գրում: Մեր հարցին պատասխանեց ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը.<<Մայիսի 8–ին Հայաստանի KBH-ի լիգայի ասոցիացիայի 20 ամյակն է, դա շատ մեծ շուքով նշվելու է համալիրում, որտեղ ներկայանալու են <<ЕрМИ>>-ն, <<Նոր Հայերը>>, դրսից երկու թիմ է գալու, և ներկայանալու են Հայաստանի լավագույն թիմերը: Իսկ մենք հավաքվել էինք և մեր սցենարն էինք մշակում>>:

Սուրենի խոսքերով ''ЕрМИ''-ի հումորի ոճը չի փոխվել, միայն փոխվել է կյանքը, ինչի հետ էլ հումորներն են փոխվել.<<Մենք կներկայացնենք, թե այսքան տարվա մեջ ինչն է փոխվել, այն ժամանակ ինչպես էր ու ինչպես է հիմա>>:

''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց


ArmStar.am-ը, բոլորիդ հետ միասին, մեծ հետաքրքրությամբ սպասում է մայիսի 8-ին կայանալիք խաղին և պատրաստվում ամբողջությամբ լուսաբանել այն:

''ЕрМИ''-ն կրկին միասին է կամ 20 տարի անց



www.armstar.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!