Կայացավ Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կայացավ Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնությունը


Կայացավ Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնությունը

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Կայացավ Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնությունըՊատանի ու փորձառու շախմատիստները մեկ խաղատախտակի առջև, երկու օր հավասար պայքարում վիճարկեցին Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնության հաղթողի կոչումը։ Մտքի խաղի սիրահարները լեռնագործներում քաղաքում ՝ Քաջարանում էին համախմբվել։ Շախմատային հանգստյան օրերը անցան լուրջ մրցապայքարում և արդեն հայտնի են լավագույն 5 շախմատիստների անունները։
Կայացավ Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնությունը
Մարզի 6 քաղաքներից 38 շախմատիստներ էին իրենց ուժերը չափում հնագույն խաղի մրցապայքարում։ Խաղատախտակների առջև դեմքի լուրջ արտահայտությամբ ու ոչ պակաս լուրջ քայլերով 11-րդ առաջնությունում փայլեցին պատանիները ։

Մրցաշարը Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան է կազմակերպել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։
Շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլով անցկացվեց։7 հաղթանակով ,2 ոչ -ոքիով մրցաշարը ավարտեց սիսիանցի Վարդան Մովսիսյանը և դարձավ 1-ին մրցանակակիր։
Կայացավ Սյունիքի մարզի արագ շախմատի 11-րդ առաջնությունը
10-րդ առաջնության հաղթող քաջարանցի Արմեն Խաչատրյանը ,որն այս տարի զիջեց դիրքերը ու դարձավ 2-րդ մրցանակակիր ասում է՝ դիտարժան առաջնություն ստացվեց։ Ուժեղագույն շախմատիսներ կային։ Արմենը ,որը նաև Քաջարանում պատանի շախմատիստների հետ է պարապում, կարևորեց նման առաջնությունների դերը։
Մրցանակային ֆոնդը 130 հազար դրամ էր։ Առաջինից հինգերրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները արժանացան համապատասխանաբար 30 ,25 ,20,12 և 8 հազարական դրամների։ Կազմակերպիչները նաև դրամական պարգևներ էին սահմանել մինչև 10,14 և 18 տարեկան պատանիների համար։ 10 տարեկաններից Կիմ Մնացականյանը ստացավ, 14 տարեկաններից Ալեքս Սահակյանը, իսկ մինչև 18 տարեկանների մեջ փայլեց 10-ամյա Տրգրան Աթայանը։ Մրցանակներ ստացան նաև 65 տարեկանից բարձր, 50 տարեկանից բարձր մասնակիցները։





Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!