Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել


Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվելԱլենը ամեն օր այսպես թռվռալով Շինարարների թաղամասից քաղաք է հասնում։ Աստիճաններով անցուդարձը պատանու համար ավելի դյուրին է քան կանգառում ժամերով ավտոբուսին սպասելը։Սակայն ,ասում է՝ տարվա այս ժամանակահատվածում ոտքը ոտքի առաջ է դնում զգուշությամբ։
Կանաչով պատված աստիճանավանդակներն ու բազրիքների հարակից թփուտները այնքան են փարթամացել ու մեծացել, որ կարծես ցանկանում են քողարկել հետիոտների ճանապարհը։ Իսկ արևի ջերմությունից տաքացած քարերը թունավոր սողուների սրտով են միայն։ Թաղամասի բնակիչների խոսքով այս տարի ակնկալում են ,որ օձերն ավելի շատ կլինեն , քանի որ տաք ձմեռ էր։ Հետևաբար վտանգն ավելի է մեծանում։
Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել
Կապանի կոմունալ ծառայությունը նախատեսում է սանմաքրման աշխատանքներ կատարել դեպի Շինարարների թաղամաս տանող աստիճանների ողջ երկայնքով։ Պարզապես դեռ հերթը վերջինիս չի հասել։ Աշխղեկ Համլետ Հայրապետյանի խոսքով ամբողջ քաղաքն է հիմա կանաչի մեջ ։
Մեր նկարահանման պահին աստիճաններով անցուդարձ անողները շատ չէին։ Տեսախցիկի առջև իրենց դժգոհություն արտահայտողները հետևաբար նույնպես։Ինչևէ առավոտյան ու երեկոյան ժամերին՝ աշխատանքային օրվա սկզբին ու ավարտին այստեղ մարդաշատ է դառնում ։Տարածքում սանմաքրման աշխատանքներ մեկ անգամ արդեն կոմունալը կատարել է. վաղ գարնան էր՝ ասում է աշխղեկը ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնական կավարտեն աշխատանքը։
Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել
Կոմունալ ծառայության աշխատանքային խմբերին այս օրերին կարելի է հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում։ Ամռանը բակերն ու փողոցները գեղեցիկ ու մաքուր տեսքի բերելու գործով են զբաղված։ Շահումյան փողոցի Բարեկամության պուրակում մեր տեսախցիկի արձանագրած կադրերը ոգևորիչ չէին։ Մի կողմից կիզիչ արևի տակ չարչարվող բանվորները, մյուս կողմից արևածաղկի մեջ թաղված գետին , ջարդված նստարաներ , ոտնատակ տրված ծաղիկներ։
Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել

Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել[/center]
Շինարարների թաղամաս տանող աստիճաններ կրկին կանաչի մեջ են թաղվել

Հարակից շենքերի ինչու չէ նաև այգուց օգտվողներին կոմունալ ծառայության աշխատակիցները սթափության կոչ են անում՝ սիրեք ձեր քաղաքն ու մաքուր պահեք ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!