'Կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում" թեմայով հերթական քննարկումը Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » 'Կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում" թեմայով հերթական քննարկումը Կապանում


'Կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում" թեմայով հերթական քննարկումը Կապանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

'Կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում" թեմայով հերթական քննարկումը Կապանում

Բնապահպանությանն առնչվող մի շարք հարցեր կրկին քննարկման առարկա էին դարձել մարզկենտրոնում կայացած հանդիպման ընթացքում: Այս անգամ թեման «Կոռուպցիոն ռիսկերն էին բնապահպանության ոլորտում»:Հանդիպմանը հրավիրվել էին մարզպետարանի և քաղաքապետարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը իրականացնում են « Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» գործընկեր կազմակերպությունները:
Ծրագրի ղեկավարի ողջույնի խոսքից հետո մասնակիցները անցան հարց ու պատասխանի:

Ներկաներից ոմանք էլ կարծիք հայտնեցին,որ նման քննարկումները կոռուպցիայի դեմ պայքարում որևէ արդյունք չեն տալիս:
Կազմակերպիչների խոսքով ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականցման գործում:
Իսկ 2014-ին ՀՀ արդարադատության նախարարությունը արձագանքել է պաշտոնական գրությամբ՝ հակակոռուպցիոն ռազմավարության վերջին տարբերակում ընդգրկվել են նաև ծրագրի շրջանակներում տեղ գտած առաջարկները:

Սեմինարի կազմակերպիչները ՀՀ սահմանդրական օրենքները մեջբերեցին,որոնք առնչվում են բնապահպանությանը: Միաժամանակ մասնակիցները բարձրաձայնեցին Սյունիքում առկա բնապահպանական խնդիրների մասին : Բացի այդ բարեփոխումների առաջարկներ արվեցի: Օրինակ՝ստեղծել անտառային տնտեսություն:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Տևողությունը 3 տարի է,մեկնարկը տրվել է 2014-ին: Բյուջեն կազմում է 650 000 եվրո:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!