Քաղաքաշինության ոլորտը Կապանի համայնքի ավագանու օրակարգում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Քաղաքաշինության ոլորտը Կապանի համայնքի ավագանու օրակարգում


Քաղաքաշինության ոլորտը Կապանի համայնքի ավագանու օրակարգում

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Քաղաքաշինության ոլորտը Կապանի համայնքի ավագանու օրակարգումՀունիսի 2-ին հրավիրված Կապանի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգում տեղ էին գտել բացառապես քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցեր։ Ավագանու 15 անդամներից նիստին ներկա էին 9-ը։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ներկաներին ողջունելուց հետո անցավ օրակարգի հաստատմանը և խոսքը փոխանցեց բաժնի պետին։

Առաջին հարցը ընդունվեց 8 կողմ մեկ ձեռնպահ քվեարկությամբ։Չհագեցած օրակարգի 2-րդ հարցը համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0, 3771 հեկտար հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով աճուրդով վաճառվեց 754 հազար դրամով։ Սրան հաջորդող հարցը ևս հրապարակային սակարկություններով հասարակական կառուցապատման իրավունքով գրասենյակ կառուցելու նպատակով հողերը օտարելուն էր վերաբերում, այս անգամ Երկաթուղայինների փողոցի թիվ 4ա/13հասցեում։
Քաղաքաշինության ոլորտը Կապանի համայնքի ավագանու օրակարգում
Կապանի վարչական սահմաններում բնակելի տների տնամերձ հաղամասերին կից քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համանյաքային սեփականություն ճանաչելու մասին հարցը թերևս միակն էր, որի շուրջ նիստի ընթացքում քննարկում ծավալվեց։

Քաղաքաշինության ոլորտը Կապանի համայնքի ավագանու օրակարգումԱվագանին տվեց իր համաձայնությունը քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող Բաղաբերդ թաղամասի թիվ 18 շենքի հարևանությամբ Ողջի գետի 856 նիշում գտնվող ջրային հողերից 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Դանդի փրիշս Մեթալս Կապանին։ Ընկերությունը պետք է ջրընդունիչ կետ կառուցի։
Օրակարգում ընդգրկված 8 հարցերն էլ հաստատվեցին։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!