Հրդեհ` «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը /լրացված,տեսաշար/
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հրդեհ` «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը /լրացված,տեսաշար/


Հրդեհ` «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը /լրացված,տեսաշար/

 

Հեղինակ.

 

Հրդեհ` «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը /լրացված,տեսաշար/


Հենց նոր խոշոր հրդեհ է բռնկվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը:
Ինչպես դեպքի վայրից Hayeli.am-ին հայտոնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրդեհի վայր են ժամանալ Շտապ օգնության և Հրշեջ ծառայության մեծ թվով բրիգադներ, ու մինչ նրանց ժամանումը մանկատան աշխատակիցները կարողացել են իրենց ուժերով երեխաներից դուրս բերել:

Հրշեջները, մի քանի հաշվարկներով փորձում են մարել կրակը:
Դեպքի վայրում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, տեղում է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ քննչական խումբը:
***
19:30

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հրշեջները արդեն մարել են կրակը, մեկուսացվել է ամբողջությամբ, և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ դեպքի վայր էին ժամանել 8 մարտական հաշվարկ՝ հրշեջներ, 4 շտապ օգնության բրիգադներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա այն դեպքն է, որ ծառայություններն աշխատեցին օպերատիվ:
Տարհանվել է 42 երեխա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

http://hayeli.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!