«Թանգարանների գիշերը»`մայիսի 18-ին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Թանգարանների գիշերը»`մայիսի 18-ին


«Թանգարանների գիշերը»`մայիսի 18-ին

 

Հեղինակ.

 

«Թանգարանների գիշերը»`մայիսի 18-ին


Ամեն տարի մայիս ամսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: «Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 18-ին: Այս օրը համընկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, ի թիվս այլ միջոցառումների, 2013 թ. մայիսի 22-ին և 23-ին կանցկացնի «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրվում են երիտասարդ թանգարանագետներ:

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 7-ը: Մասնակցության համար լրացնել հայտը և զեկույցին կից ուղարկել gitajoxov@gmail.com էլ. հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`

(010) 51 63 10 /ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն/:

ardarutyun.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!