Կապանցիները կմիանան Մութ ժամեր բողոքի ակցիային
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանցիները կմիանան Մութ ժամեր բողոքի ակցիային


Կապանցիները կմիանան Մութ ժամեր բողոքի ակցիային

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանցիները կմիանան Մութ ժամեր բողոքի ակցիային«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40 տոկոսով՝ 1 կՎտ ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը՝ 32-ից՝ 49 դրամ: Երկու տարվա ընթացքում երրորդ անգամն է էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հայտ ներկայացվում: 2013-ի հուլիսից էլկտրաէներգիայի սակագինը 30 դրամից դարձավ 1 կՎտ/ժ-ի համար 38 դրամ, 2014-ի օգոստոսից` 42 դրամ, հիմա էլ առաջարկվում է 59 դրամ: Ստացվում է, որ երկու տարվա ընթացքում սակագինը թանկանում է կրկնակի,սպառողները վրդովված են, կապանցիները ևս դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանը։

էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պարտքը էներգիա արտադրող ձեռնարկություններին կազմում է 15,8 միլիարդ դրամ, իսկ առեւտրային բանկերին` 220 միլիոն դոլար: Այսինքն, մոտ 250 մլն դոլար: Ըստ Երվանդ Զախարյանի, ընկերության ֆինանսական ծանր իրավիճակը պայմանավորված է 2012-2014թթ. ոչ իրատեսական էներգահաշվեկշիռներով, ատոմակայանի լրացուցիչ կանգառով, ջրի սակավությամբ, ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայիով: Մինչդեռ այս պատճառները նշվել են նաեւ նախորդ թանկացման ժամանակ։

Հանրապետությունում այսօր կանցկացվի «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» բողոքի ակցիան։ Նախաձեռնողները կոչ են անում մայիսի 25-ին ժամը 21-ից 23:00-ը հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից՝ որպես բողոքի նշան :


Մանրամասները դիտեք տեսանյութում։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!