Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում


Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում

Ժամանակակից էներգաարդյունավետության լուծումներով ճարտարապետության օրինակներ տեսնելու նպատակով արտերկիր մեկնելու ժամանակները անցյալում են:


Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել ՀայաստանումՍույն թվականի մայիսի 18 – 21-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարությունը, <<Կայուն զարգացում>>ՀԿ հետ համատեղ կազմակերպեցին ուսումնական շրջայց Հայաստանում շենքերում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկո լուծումների վերաբերյալ :
Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում
Ծրագրին մասնակցել է Սյունիքի մարզից հանրային ծառայողների, ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինժեներների 15 անձից բաղկացած խումբ : Ուսումնական շրջայցի շրջանակներում նախատեսված էր այցելություն UNDP-կողմից արդիականացված համաքային շենքեր, Ավետիսյան դպրոց և Դիլիջանի միջազգային դպրոց, Գյումրու Կարիտաս վերականգնողական կենտրոն, ինչպես նաև Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման կայան:
Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում
«Առ այսօր Հայաստանում մենք ունենք մի շարք հաջողություններ և լավագույն կիրառումներ՝ կապված կառուցապատ միջավայրում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և ընդհանուր էկո լուծումների հետ: Հաջողություններ, որոնք ճանաչվել են համաշխարհային հավաստագրեր տրամադրող գործակալությունների կողմից», - նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար պրն. Հայկ Հարությունյանը:
Շրջայցի նպատակն էր մասնակիցներին ցույց տալ շենքերում էներգաարդյունավետության լուծումների հաջողված իրականացումները կամ փորձերը, ինչպես նաև, հանրության շրջանում բարձրաննել իրազեկման մակարդակը:
Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում«Հայաստանի ամերիկյան համալսարանի և ,առհասարակ ,համալսարանների դերը պետք լինի հավաքել այս փորձերն ու դասերը և դարձնել դրանք օգտակար և հասանելի հանրության համար»,- նշեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
<< էլեկտրաէներգիայի,գազի սակագների պարբերաբար թանկացումները ստիպում են ջանքեր ներդնել էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ զարգացնելու համար,հատկապես,որ Հայաստանը ունի անհրաժեշտ բնակլիմայական նպաստավոր պայմաններ և ինժեներական ներուժ,>>նշեց <<Կայուն զարգացում >> ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը:
Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտը հնարավորինս արագ պետք է զարգացնել Հայաստանում


Ուսումնական շրջայցը իրականցվել է ԵՄ Սևծովյան ավազանի շենքերի էներգաարդյունավետության նախագծի շրջանակներում:Նախագծի նպատակն էր տեղական վարչական կարողությունների ամրապնդման միջոցով ստեղծել ուժեղ ռեգիոնալ գործընկերություն և համագործակցություն Սևծովյան ավազանի երկրների միջև,ինչը կարող է տեղական և գլոբալ առումով խոշոր բնապահպանական և տնտեսական ազդեցություն ունենալ:


Տեղեկատվությունը և լուսանկաները ''Կայուն զարգացում" ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանն է տրամադրել
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!