Ձերբակալվել է Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրենը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ձերբակալվել է Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրենը


Ձերբակալվել է Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրենը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ձերբակալվել է Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրենըՕրերս ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ նրա կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով շուրջ 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ հափշտակություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել դեռեւս փետրվարի 14-ին: Դատախազը համարել է, որ քննիչն անփույթ է վերաբերվել քննությանը, պատշաճ գործողություններ չի ձեռնարկել, եւ նրան հեռացրել է վարույթից: Նոր քննիչ է նշանակվել, ցուցում է տվել Դավիթ Համբարձումյանին անհապաղ ձերբակալելու եւ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Օրերս նրան ձերբակալել են եւ արդեն երեկ մեղադրանք առաջադրել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավորին վստահված գույքի հափշտակություն առանձնապես խոշոր չափերով, 314-րդ հոդվածի՝ պաշտոնեական կեղծիք, հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=79701&l=am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!