Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ. Տեսնես քաղաքապետարանը կհոգա՞ գոնե տոմսերի գումարը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ. Տեսնես քաղաքապետարանը կհոգա՞ գոնե տոմսերի գումարը


Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ. Տեսնես քաղաքապետարանը կհոգա՞ գոնե տոմսերի գումարը

 

Հեղինակ.

 

Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ. Տեսնես քաղաքապետարանը կհոգա՞ գոնե տոմսերի գումարը

PanARMENIAN.Net - Այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ընդունել է Բարաբաթում թաղամասի վթարային վիճակում գտնվող104 տան բնակիչ Նարեկ Բաբայանին և նրան առաջարկել ընտանիքի անդամներին տեղափոխվել Կապանի հանրակացարան:
«Հանրակացարանն ավելի վթարային է, քան 104 տունը, և տնօրենը հեռախոսազանգի միջոցով պատասխանեց, որ այնտեղ անհնար է ապրել: Քաղաքապետի մեկ այլ առաջարկով կարող ենք տեղափոխվել Կապանի հեռավոր գյուղերից մեկը, բայց ընտանիքից աշխատում է մեկ հոգի և այն էլ Բարաբաթում թաղամասում, հետևաբար տեղախոխվելու դեպքում ընտանիքը կմնա առանց եկամուտի միակ աղբյուրի», - PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Նարեկ Բաբայանն ու նշեց, որ, քաղաքապետի խոսքով, ոչ քաղաքպետարանը, և ոչ էլ մարզպետարանը նրանց այլ կերպ չեն կարող օգնել:
«Ստացվում է մի իրավիճակ, երբ ընտանիքիս արտագաղթելուց բացի ոչինչ չի մնում անել: Տեսնես գոնե քաղաքապետարանը կհոգա տոմսերի գումարը», - ասաց Նարեկ Բաբայանը
Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչները բաց նամակ են հղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին, որտեղ խնդրում են քայլեր ձեռնարկել ծայրահեղ վթարային վիճակում գտնվող տան բնակիչներին օգնելու համար:

PanARMENIAN.Net
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!