Իր եզրագիծը հատեց շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 15-րդ առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իր եզրագիծը հատեց շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 15-րդ առաջնությունը


Իր եզրագիծը հատեց շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 15-րդ առաջնությունը

 

Հեղինակ.

 

Իր եզրագիծը հատեց շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 15-րդ առաջնությունը



Անցած 6 օրերին հանքագործների քաղաքում շախմատային տոն էր։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզահամալիրում խաղատախտակների շուրջ ծավալվող պարտիաները մեկը մյուսից հետաքրքրիր ու դիտարժան էին։Մարզիկները արդեն 15-րդ անգամ են պայքարում հաղթողի կոչման արժանանալու համար ու ոչ- ոք չէր ցանկանում զիջել։Պատանի, փորձառու շախմատիստները հավասարը հավասրի պես էին մրցում։
Առաջնությունը հատեց իր եզրագիծը և հաղթողների անունները արդեն հայտի են։ Տարբեր տարիքի 34 շախմատիստները, որոնք այս օրերին միմյանց համար հակառակորդ էին այսօր սիրով շնորհավորում էին մեկը մյուսին։ Լավագույն արդյունք ցույց տված 4 շախմատիստները հնարավորություն ստացան մասնակցելու Հայաստանի շախմատի տարածաշրջանային առաջնությանը,որը կկայանա մայիսին 15-ին Ջերմուկում։
Շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 15-րդ առաջնության հաղթող ճանաչվեց մեղրեցի Արտյոմ Մանուկյանը ։Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր։Սա Արտյոմի արդեն 2-րդ լուրջ հաղթանակն է։Վերջերս նա Հայաստանի մինչև 14 տարեկաների պատանիների առաջնությունում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։
Առաջնության փակմանը մասնակցում էր նաև Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։Նա շնորհավորելով հաղթողներին նշեց, որ նման առաջնությունները խթանում են մարզում շախմատի զարգացմանը։
Առաջին հինգ տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին համապատասխանաբար 60,50,40,30,20 հազար-ական դրամով,իսկ լավագույն արդյունք ցույց տված 2 պատանիները մինչև 18 և 14 տարեկան արժանացան 15- հազարական դրամի։Առաջին 3 հորիզոնակաները զբաղեցրած մասնակիցները Արտյոմ Մանուկյանը, Մերուժան Նազարեթյանը ,Վարդան Մովսիսյանը հավասար միավորներ վաստակեցին,սակայն մեկը մյուսից առաջ անցավ գործակիցներով։Սիսիանից Ջեկ Հովհաննիսյանը մինչև 14 տարեկան պատանիներից լավագույն արդյունքը ցույց տվեց։
Իր եզրագիծը հատեց շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 15-րդ առաջնությունը
Մարզի պատանի, փորձառու կամ առհասարակ շախմատի սիրարները այսօր հնարավորություն ունեցան խաղատախտակի վրա չափելու իրենց ուժերը աշխարհառչակ ,միջազգային գրոյսմաստեր Ռաֆայել Վահանյանի հետ։24 խաղատախտակների շուրջ այսօր նա միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց։
Աշխարհռչակ գրոյսմաստերը նման հանդիպումները կարևորում է։Առաջին անգամ է հանդիպում մարզի շախմատիստներին ։Ասում է շատ հետաքրքիր պարտիաներ են ընթանում բոլոր 24 խաղատախտակներին։

Մինչ միջազգային գրոյսմաստերը միաժամանակյա խաղի սեանս էր անցկացնում ,մարզահամալիրի առաջին հարկում ընթանում էին մարզի արագ շախմատի 9-րդ առաջնության եզրափակիչ պարտիաները։30 մասնակիցներից Վարդան Մովսիսյանին հաջողվեց վաստակել հաղթողի կոչումը,2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արեմեն Խաչատրյանը,իսկ Մարատ Հարությունյան էլ եզրափակեց մրցակային եռյակը։ 2 առաջնություններն էլ հովանավորել էր Զանգեզուրի պղնձամլիբդենային կոմբինատը ։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!