Սեմինար՝ Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Սեմինար՝ Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնում


Սեմինար՝ Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Սեմինար՝ Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնումԹե որքանով կարելի է ազդեցություն ունենալ կառավարության որոշումների վրա և մասնակցել դրանց նախագծերի քննարկման փուլին, քաղաքացիական հասարակության անդամներին օգնում են հասկանալ «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ անդամները։ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի առաջին փուլում կազմակերպությունը մշակել և հրատարակել է Ուղեցույց, որը հնարավորինս մատչելի ձևով տալիս է այն անհրաժեշտ իրավական գիտելիքները, որոնցով պետք է առաջնորդվեն որոշումների կայացմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները։

Սեմինար՝ Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնումԾրագրի հիմնական նպատակն է նպաստել իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանը։ Դասընթացի շրջանակներում խոսվեց դեռևս ստեղծման փուլում գտնվող կայքի մասին, որի օգնությամբ էլ հենց հնարավոր կլինի մասնակցություն ունենալ բնապահպանության ոլորտում արդյունավետ որոշումներ կայացնելու գործին։ Քննարկվեց նաև հասարակության մասնակցության տեղական փորձը։

Մայրաքաղաքից ժամանած հյուրերը չմոռացան նաև շեշտել ծրագրի աջակիցների անունները, հատկապես, որ դրա հաջորդ փուլերին ներդրումներ կանեն նաև որոշ տեղական ընկերություններ։

Սեմինար՝ Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնումԺողովրդավարություն, հասարակության կայուն զարգացում, այս հասկացություններին առնչվում ենք ամեն օր, սակայն դրանք Հայաստանում գրեթե սաղմնային փուլում են։ Այս ծրագրի նպատակներից մեկն էլ ժողովրդավարություն բառարմատը քաղաքական դաշտից մի փոքր դեպի բանապահպանական ոլորտ շեղելն է։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!