Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվում


Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվում

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվումՍյունիքի համայնքի բնակիչները վրդովված են. «Մի քանի անհատներ կեղտաջրեր են օգտագործել, ամբողջ գյուղի անունն է ընկել»,- բարկանում են վերջիններս, ասելով, որ իրենք արդեն քանի օր է շուկայից ձեռնունայն են վերադառնում։ Մեր նախորդ տեսանյութում ներկայացված փաստերը բնավ ամբողջ համայնքին չէին վերաբերում, բազմիցս տեսանկարել ենք այգետերերի,ովքեր բարեխղճորեն իրենց տան բակում կանաչով ու բանջարեղենով ստեղծել են օրվա հացը։ Հարցը սակայն խճանկարի է նման, տարբեր վարկածները գունավոր մասնիկների պես իրար գլխի են կուտակվել։ Համայնքապետը շեշտում է, որ Սյունիքում ոռոգման ջրի խնդիր բացարձակապես չկա։

Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվում«Սյունիք համայնքը 5 գյուղ ունի, 5 գյուղում էլ ոռոգման խնդիր ընդհանրապես չկա։ Սյունիք գյուղը օգտվում է Աճանան գետի ջրերից, մաքուր ջրով բաջարանոցները ջրվում են, Սյունիք գյուղի ճանապարհից վերևի հատվածները ՝ օգտվում են Գեղվա ջրերից։ Ոչ մի տենց դեպք չունենք, որ բնակիչը օգտվի կոյուղաջրերից»,-ասում է գյուղապետը։

Այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր տեսախցիկից և համայնքապետարանից հեռու՝ խոստովանում են, որ կոյուղատարից օգտվելու պրակտիկա այստեղ եղել է։ Անգամ անուն են տվել դրան՝ կեղտաջրին «կոմպոտ» են ասում։ Բնակիչներից մեկը հակադարձելով Սամվել Սարգսյանի պնդմանը, թե ջրի խնդիր չկա, խոստովանեց իր սեփական նախաձեռնության մասին։

Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվում«2 հետ ես էդ ճուրը կապալըմ, ասիմ խե, կարիմ տանիմ ցույցա տամ, որովհետև ծառերս չրացալըն, ճուր չկա։ Կապալըմ ծառերս ճըրա, որ ետ կյան։ Երեսունքանի հատ ծառ ա, թողնիմ չրանա՞։ Ստաղաս տենը ճուր չի քինում, ճըրի պրոբլեմ հունց չկա՞»,-վրդովված ասում է բնակիչը։

Իսկ ինչ վերաբերում է այգուն, որում կարտոֆիլի մարգերը նկարահանել էինք կեղտաջրերի մեջ, Սամվել Սարգսյանն այստեղ դիտավորություն է տեսնում։

Սյունիքի գյուղապետը կտրականապես առարկում է.հողերը կեղտաջրերով չեն ոռոգվումԽճճված հանգույցի է նման՝ համայնքում ներքին խնդիրներ կան, որոնց մասին մարդիկ առերես չեն համարձակվում բարձրաձայնել։ Բայց ինչ վերաբերում է կոյուղատարից օգտվելուն, հավաքվածները միաբերան ժխտեցին՝ դա ինչպես իրենք են ասում «աչիսնոյ» կոչվող հատվածն է, իրենց հետ կապ չունի և իրենք չեն էլ հավատում, որ այդտեղ հնարավոր է հողի սեփականատերերը հստակ ջրամատակարարման ցանց ստեղծած լինեն։

Ինչևէ, համայնքը ԵԱՀԿ գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ջուր կունենա արդեն Նորաշենիկի հատվածից և դրանով կխուսափի ցանկացած տիպի վթարներից։ Մինչ այդ, համայնքապետը մտադիր է հատուկ հանձնաժողով հրավիրել և համապատասխան մարդկանց օգնությամբ վերացնել կոյուղաջրերի թողած սև հետքը գյուղի վրայից։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!