Ավելորդ աղբարկղը
Subscribe by RSS or Email


Ավելորդ աղբարկղը

 

Հեղինակ.

 

Ավելորդ  աղբարկղը


Կապանի Լեռնագործների Թիվ 36 տան բնակիչ Ասյա Պետունցը առաջվա պես չի կարողանում պատշգամբում կանգնել և հիանալ կանաչապատ տեսարանով։ Դարպասների մոտ դրված աղբարկղից դեպի տուն տարածվող գարշահոտությունը մի քանի օր է արդեն նրան հանգիստ չի տալիս։ Ոչ կարողանում եմ տուն մտնել,ոչ էլ տնից դուրս գալ,-ասում է ։

Եթե հիմա է այսպիսի գարշահոտություն տարածվում, երբ եղանակները նոր են սկսել տաքանալ ,ապա ինչ կլինի ամառային շոգ օրերին։ Կիսով չափ լցված աղբարկղից արդեն իսկ անտանելի գարշահոտություն է տարածվում։ Ինչ կլինի եթե այն օրինակ ձմերուկի կլեպներով լցված լինի։ Մի խոսքով տիկին Ասյան բոլոր հարևանների անունից էր դժգոհում։ Այս աղբամանը մեզ ամենևին էլ անհրաժեշտ չէ,-ասում է տանտիրուհին։

Ասյա Պետունցի խոսքով ինքը նկատել է, տներից ներքև գտնվող աղբանները դատարկվում են,իսկ այս մեկը ՝ ոչ։ Կապանի կոմունալ ծառայության նորանշանակ տնօրեն Մհեր Բաբայանի խոսքով այդ մեկ հատիկ աղբամանը կռվախնձոր է դարձել։ Այն ընդամենը մի քանի օր է,ինչ Լեռնագործների 3-րդ նրբանցքում է հայտնվել։ Ուր որ տարել ենք, ամեն անգամ հարևանները դժգոհել են , բոլորին էլ խանգարել է։ ՄԻ խոսքով տնօրենը խոստացավ ևս մեկ անգամ ընդառաջել և աղբարկղը կրկին տեղափոխել ։ Այս անգամ կաշխատենք առավել հարմար վայրում այն դնել։


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!