Հոր գերեզմանի մոտ Հրազդանում հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանապետի դին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հոր գերեզմանի մոտ Հրազդանում հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանապետի դին


Հոր գերեզմանի մոտ Հրազդանում հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանապետի դին

 

Հեղինակ.

 


Հոր գերեզմանի մոտ Հրազդանում հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանապետի դին


Հրազդան քաղաքի գերեզմանոցում այսօր հայտնաբերվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կ. Հարությունյանի դին՝ իր հոր գերեզմանի մոտ:

Այս մասին Tert.am –ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ վարչությունից:

Ի պատասխան հարցի, թե ոստիկանի դիակի վրա եղե՞լ են բռնության հետքեր կամ հրազենային վնասվածքներ, Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հաղորդեց, որ մայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի 050VU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ. Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
http://tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!