Մեկնարկային հանդիպում «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մեկնարկային հանդիպում «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում


Մեկնարկային հանդիպում «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Մեկնարկային հանդիպում «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում«Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին»ծրագիրը մեկ գաղափարի շուրջ է համախմբել միանգամից մի քանի տեղական ու միջազգային կազմակերպությունների։ Սյունիքի մարզկենտրոն Կապանը ընտրվել է ծրագրի մասնակից համայնք։ Քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված քննարկումը մեկնարկային հանդիպում էր։ Նպատակը՝ շահագրգիռ կառույցների հետ իրականացվելիք աշխատանքներ վեր հանելն էր։
Մեր երկրի գործադիր իշխանությունը վերջին տարիներին որդեգրել է սոցիալական ոլորտի բարեփոխումների քաղաքականություն։ Սակայն, ինչպես մասնագետներն են պնդում հասարակ քաղաքացիները տեղեկացված չեն իրականացվող ծրագրերից հետևաբար նաև իրենց իրավունքներից։ «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի դրույթները մշակվել են հենց հաշվի առնելով այդ հանգամանքները։
Մեկնարկային հանդիպում «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում
«Առաքելություն Հայաստան» բարեգործական, Քաունթերփարթ ինթերնեշնլ միջազգային, «Ուրբան» կայուն զարգացման և Երեխաների զարգացման հիմնադրամներն են համատեղ ծրագրի հեղինակները։ Իրականացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Համընդհանուր նպատակն է բարելավել կայուն սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում քաղաքացիներին կարիքներին և շահերին համահունչ ։ Երևանի 6 վարչական շրջաններ և ութ մարզերի համայնքներ են ընտրվել որպես թիրախային։ Նախապատվությունը տրվել է նրանց ,որտեղ արդեն, իսկ իր գործունեությունն է ծավալում «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը։
Պետության սահմանադրական պարտավորությունն է անհրաժեշտ նվազագույն պայմաններ ապահովել երկրի յուրաքանչյուր քաղաքացու արժանավայել կյանքի համար։ Հասարակության ամենակրտսեր անդամների՝ երեխաների իրավունքները սոցիալական բարեփոխումների մասով նույնպես դուրս չեն մնացել ուշադրությունից։ Երեխաների զարգացման հիմնադրամի առաքելությունը հենց սա կլինի։
Մեկնարկային հանդիպում «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում
Ծրագրի ուղղությունները ներկայացնելուց հետո հրավիրված տեղի հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներից քաղաքացիական նախաձեռնությունների խմբեր կազմավորվեցին, հետագա քայլերը քննարկելու համար ։ Ներկներին ողջյունեց համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը ,հույս հայտնելով,որ արդյունավետ համագործակցություն կծավալվի։
Երկրի զարգացման ռազմավարության մեջ սկիզբ առած բարեփոխումները ՝ սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային համակարգի, երեխաների պաշտպանության ոլորտների առանցքում` ծրագրի պատասխանատուները ակնկալում են ստանալ չորս հիմնական արդյուքներ. բերալավված քաղաքացիական հասարակության կարողություններ նրանց իսկ մասնակցությամբ,պետական հաստատությունների,պաշտոնյաների և քաղաքականությունը մշակողների գործընթացի հզորացում, առավել մատչելի և հասանելի տեղեկատվություն:Այս ամենը նպաստավոր քաղաքացիական հասարակության միջավայրում։



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!