Վերսկսվել է Մ2 միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհի նորոգման աշխատանքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վերսկսվել է Մ2 միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհի նորոգման աշխատանքները


Վերսկսվել է Մ2 միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհի նորոգման աշխատանքները

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Վերսկսվել է Մ2 միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհի  նորոգման աշխատանքներըԻրան-Հայաստան միջպետական նշանակության ավտոճանապարհի Կապանով անցնող այս շրջադարձը բեռնատար մեքենաները մեծ դժվարությամբ էին հաղթահարում։ Արագ ընթացքի մեջ՝ հասնելով ոլորանին մեծ ավտոմեքենաները փոքր շառավիղի պատճառով խոչընդոտում էին միաժանակ երթևեկող մարդատար մեքենաներին։
"Այդ հատվածը վերակառուցվում է , շառավիղը մեծացվում է, որպեսզի մեքենաները անարգել, հեշտությամբ անցնեն",-ասում է Կապանի ՃՇՇ-ի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանը։
Վերսկսվել է Մ2 միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհի  նորոգման աշխատանքները
Հաշվի առնելով ժայռային բնահողերի հանգամանքը պայթեցման միջոցով է մեծացվել շառավիղ։ Աշխատանքները վստահվել էր, ոլորտում լեռնահանքային արդյունաբերության մեջ մեծ փորձ ունեցող « Ապառաժ մայնինգ» ընկերությանը։ Մասնագետները օգտագործել են սեփական արտադրության պայթուցիկ նյութերը ՝չոր և խոնավ հորատանցքերի համար ։Ամեն մի մանուրք նկատի են ունցել։
Վերսկսվել է Մ2 միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհի  նորոգման աշխատանքները
Ճանապարհի վերակառուցման աշխատանքները անցած տարի սկսվածի շարունակությունն է։ Ընդհանուր 5 կիլոմետր երկարության վերակառուցման ենթակա ճանապարհի 2,3 կիլոմետրը այդ ժամանակ Կապանի ճանշինը նորոգեց։ Հատկացվել էր 445 միլիոն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի» ծրագրերի իրականացման գրասենյակն է։
Ճանապարհաշինարարները խոստանում են նախատեսվածից նույնիսկ 2 ամիս շուտ ավարտել գործը։ Հրատապ նորոգման կարիք ունեցող ճանապարհատվածների հերթում մայրուղու 276-297 կիլոմետրն է, որը ընդգրկում է "Չայիզամի" կոչվող հատվածից մինչև Սյունիք գյուղ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!