Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի


Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի

Լուսանկարում Կապանի Դավիթ Բեկ թաղամասում գտնվող թունելն է։ Դեղնավուն ջուրը հանքուղուց է գալիս,որը տարիներ շարունակ չի շահագործվում։ Անձրևներից հետո շատերը նկատած կլինեն թաղամասի այդ հատվածով ու մինչև միջպետական մայրուղի հասնող ոչ սովորական գույնի ջուրը։
Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի
Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հանքերը այսօր բնապահպանական խնդիրներ են առաջացնում ։ Կապանի "Օրհուս" բնապահպանական հասարակական կազմակերպության տեսադաշտում խնդիրը նոր չի հայտնվել տարիներ շարունակ տեսել են ու բարձրաձայնել՝ ասում է կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը ,սակայն լսող չի եղել։
Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի
Դեռ 2007 թվականին Կապանում Հայաստանի ազգային ակադեմիայի էկոնոսֆերային կենտրոնի իրականացրած մշտադիտարկամ արդյունքները վկայում են ,որ մթնոլորտային օդի ու ջրի մեջ ծանր մետաղները գերազանցում են իրենց թույլատրելի սահմանները ։ Աշոտ Ավագյանը նամակով մարտի 4-ին դիմել էր համայնքի ղեկավարին և ներկայացրել ստեղված իրավիճակը. ասում է՝ խնդիրը արագ ուսումնասիրվեց ։

Ժանգաջուրը այլևս դեպի քաղաք չի հոսի
Շնորհիվ հենապատի և տեղադրված դռների այլևս բացառվելու է հանքուղիների ջրերի ելքը դեպի քաղաք։ Կոմունալ ծառայությունն է տեղում աշխատանքներ իրականացրել։ Աշխղեկ Համլետ Հայրապետյանը նկարագրելով ստեղծված իրավիճակը պատմում է, որ մեծ քանակի կեցաղային աղբ են հանել այդ հատվածից, որը խանգարում էր ջրի բնականոն ընթացքին։
Դեղնավուն ջրի հետքերը դեռ շարունակում են մնալ փողոցում և հարակից հատվածներում։ Եթե մի քանի օր շարունակ անձրև տեղա , հավանաբար , կմաքրվեն եղած հետքերը և իսպառ մոռացության կտրվի այս վիճակը։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!