Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, կան զոհեր /լրացված/
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, կան զոհեր /լրացված/


Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, կան զոհեր /լրացված/

 

Հեղինակ.

 

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, կան զոհեր /լրացված/

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:

Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:

Վթարի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը (ավտոմեքենայի վարորդ), 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:

Վիրավորվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1992 թ. ծնված Նոնա Թունյանը և 2003 թ. ծնված Վահե Թունյանը:

ԱԻՆ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!