Դանդի Փիրշս Մեթալս Կապան. բաց և թափանցիկ աշխատելաոճ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դանդի Փիրշս Մեթալս Կապան. բաց և թափանցիկ աշխատելաոճ


Դանդի Փիրշս Մեթալս Կապան. բաց և թափանցիկ աշխատելաոճ

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Դանդի  Փիրշս Մեթալս Կապան. բաց և թափանցիկ աշխատելաոճԿապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ, Դինո գոլդ մայնինգ քամփնի ,2013 թվականի հունիսից "Դանդի փրիշս մեթալս Կապան" փակ բաժնետիրական ընկերություն։ Քաջածանոթ անվանումներ ,որոնց փոփոխությունից չի փոխվել ձեռնարկության բուն էությունը։ Կոմբինատը եղել և մնում է Կապանի ամենախոշոր ձեռնարկությունը, որի հետ իրենց օրվա հացը վաստակելու հույս են կապում 1200 քաղաքացիներ ։
Սյունիքի մարզկենտրոնի շարժիչ ուժը՝ արդյունաբերական ձեռնարկությունը իր գործունեության վերելքների և վայրէջքների ընթացքում հավատարիմ է մնացել կորպորատիվ սոցիալական ծրագրերին ։ Ասվածի վկայությունը օրերս կազմակերպված միջոցառումն էր,որի ժամանակ ընկերությունը մեկ հարկի տակ էր համախմբել քաղաքային իշխանությունների, նախակրթրանանների,դպրոցների ,հիմնարկ-ձեռնարկություններ աշխատակիցներին։
Դանդի  Փիրշս Մեթալս Կապան. բաց և թափանցիկ աշխատելաոճ
Կայուն զարգացմանն ուղղված ծրագրերը ինչպիսի՞ շոշափելի արդյունքներ են տվել վերջին չորս տարիների ընթացքում, դրանից ինչ են շահել համայնքն ու շահագրգիռ կառույցները. գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը ամենասկզբից սկսեց՝առաջին հերթին շեշտելով, որ նպատակաուղղված կառավարման համակարգում ձգտել է ներգրավել տեղացի մասնագետների։

Դանդի  Փիրշս Մեթալս Կապան. բաց և թափանցիկ աշխատելաոճ
Կապանի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Համայնքի զարգացման բոլոր հեռանկաներն էլ կապված են հենց կոմբինատրի հետ։ Աշոտ Հայրապետյանը ընդգծեց, որ անգնահատելի է "Դանդի փիրշս մեթալս Կապանի" դերը մարզկենտրոնի զարգացման գործում։ "Ներդրումները ,որը ընկերությունը շարունանական կատարում է համայնքում , կծառայեցնեք միմիայն Կապանի ու կապանցու բարօրությանը",- վստահեցրեց քաղաքապետը։
Իր աշխատանքում ձեռնարկությունը, կարևորելով տնտեսական զարգացումը , սոցիալական բարեկեցությունը , չի մոռանում բնապահպանության և անվտանգության հարցերը։ Բաց և թափանցիկ աշխատելու սկզբունքը ընտրելով՝ մշտապես իր գործունեության մասին հարնությանը տեղեկատվություն է տալիս ։
Ընկերության հաջողությունը իրականացված և նախատեսվող ծրագրերի տրամաբանական արդյունքն է։ Գլխավոր տնօրենը այսուհետ էլ ակնկալում է գործընկերների աջակցությունը և վստահեցնում ,որ կշարունակեն գործել ի նպաստ երկրի ու համայնքի։ Առիթն էլ բաց չեն թողնի կազմակերպելու նման միջոցառումներ։ Պաշտոնական մասին հաջորդեց համերգային երեկոն։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!