Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքում


Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքում

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքում«Նախագծով առաջարկվում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման ծրագրի առավելագույն տևողությունը սահմանել 180 օր ,3 ամսվա փոխարեն և ծրագրի շրջանակներում աշխատանքում ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի վարձատրության չափը 2000 դրամի փոխարեն դարձնել 3000»։
Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքումՓոփոխությունները զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելուն են միտված։ Գործադիրի մարտի 26-ին նիստում ընդգծել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ 2015 թվականին ամբողջ հանրապետությունում կիրականացվի սեզոնային զբաղվածության խթանման ծրագիրը,որի արդյունքում աջակցություն ստացող գյուղացիական տնտեսությունները անմշակ մնացած հողատարածքները կվարեն ու գումար կստանան։ Պետությունը այդ նպատակով բյուջեից 1 միլիարդ 125 միլիոն դրամ է բաժին հանել։

Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքում

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցները, եթե նախորդ տարի դռնեդուռ ընկած գյուղացիներին փորձում էին համոզել ընդգրկվել այս ծրագրում, այս տարի ասում են իրենք են շտապել թակելու կառույցի դուռ. օր առաջ ցանկություն հայտնել օգտվելու կառավարության ծրագրից։ Արթուր Հակոբյանը թվերով է փաստում ցուցանիշները։
Հիմա էլ զբաղվածության կենտրոնն է փաստի առաջ կանգնել . ցանկացողները շատ են, տեղերը՝ սահմանափակ։ Պետք է ընտրեն ։Գյուղացիական տնտեսությունների նման ակտիվությունը սպասելի չէր ,մյուս կողմից էլ մարդիկ համոզվել են ծրագրի արդյունավետության և հասցեականության մեջ։ Այնուամենայնիվ որոշակի առաջնահերթություններ կան ՝ որով կենտրոնը կառաջնորդվի շահառուների և համայնքների ընտրության հարցում։

Կառավարությունը առաջարկում է գյուղացին՝ արձագանքում
Մայիսից ծրագիրը արդեն գործական ընթացք կստանա։ Շահառուների ընտրությունից, գրանցումից ու փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո։ Պիլոտային ծրագիրը Կապանի տարածաշրջանում դրական արդյունքներ է ապահովել ։Հողի վարից մինչև ոռոգում ու բերքահավաք գյուղացին կվարձատրվի՝ վեց ամիս կտրվածքով ,մինչև 350 հազար դրամի չափով։
Այս տարի 103 գյուղացիական տնտեսություններ օժանդակություն կստանան։ Ծրագրի ընդհանուր արժեքը 37 միլիոն դրամ է ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!