Ինչու՞ է Ողջին աղմկում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ինչու՞ է Ողջին աղմկում


Ինչու՞ է Ողջին աղմկում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ինչու՞ է Ողջին աղմկում

ՏԿ և ԱԻ նախարարությունը այս օրերին տեղեկացնում և զգուշացնում է. ապրիլի 9-10 հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում ՝ամսի 8-ի համեմատ 5-7 աստիճանով:Պատճառը Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ներթափանցումն է:
Իսկ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:
Առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ. արագությամբ
Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում՝ ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր են ափամերձ տարածքների ողողումներ:

Ինչպես նկատեցիք վերը նշված ցուցակում մարզկենտրոն Կապանով հոսող Ողջի և Վաչագան գետերը նշված չեն: Ողջի գետի ափամերձ հատվածում գտնվող մարզային փրկարարական վարչության շենքից անզեն աչքով է երևում գետի հունի բարձրացումը: Օր օրի ինչքան է այն վարարել ու պղտորվել ՝փրկարարների ուշադրությունից դուրս չի մնում:

Մարզային փրկարարական վարչությունը առավոտյան և երեկայոն տվյալները տրմադարում է ՏԿ և ԱԻ նախարարությանը: Գետերի հուների չափումը իրականացնում է կառույցի ենթակայության տակ գտնվող հիդրոմետ ծառայությունը: «Օրինակ Ողջին, ի տարբերություն Վաչագանի , իր բնույթով առավել աղմկոտ ու քմահաճ է» ,-պարզաբանում են փրկարարական վարչությունում: Առավոտվա և երեկոյի թվերը որպես կանոն տարբերբում են: Իրիկնամուտին գետերի հունը առավել բարձր է լինում:
Մեկ շաբաթվա ընթացքում թվերը հասցրել են աճել: Օրինակ Ապրիլի մեկին Ողջի գետի հունը չափվել է 1,7 խմվ արագությամբ,իսկ արդեն ամսի 9 այն կազմել է 11,9 խմվ:
Մարզային փրկարարական վարչությունում շտապում են հանսգտացնել: Այս ցուցանիշները նորմայի սահմաններում են: Ինչ վերաբերում է հեղեղների կանխարգելիչ միջոցառումներին՝ այդ մասին Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ համայքների ղեկավարները զգուշացվել են:

Մշտապես ուշադրության կենտրոնում են նաև մարզի ջրամբարները: Ի տարբերություն գետերի՝ այս դեպքում ջրի հոսքը ղեկավարելը առավել հեշտ է, կուտակված ջրերը բաց կթողնվեն:
Մարզային փրկարարական վարչությունում տեղեկացնում են,որ հստակեցրել են իրենց անելիքները և պատրաստ են ցանկացած անակնկալի:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!