Սպանդարյան 1Ա հասցեում ապրիլի 7-ին քաղաքապետը սպասված հյուրերից էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Սպանդարյան 1Ա հասցեում ապրիլի 7-ին քաղաքապետը սպասված հյուրերից էր


Սպանդարյան 1Ա հասցեում ապրիլի 7-ին քաղաքապետը սպասված հյուրերից էր

 

Հեղինակ. Հեղինակ

 

Սպանդարյան 1Ա հասցեում ապրիլի 7-ին քաղաքապետը սպասված հյուրերից էր


Ավանդույթի համաձայն այս տարի էր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ապրիլյոթյան այցելութությունները սկսեց Սպանդարյան 1Ա հասցեից: Այստեղ համայնքի ղեկավարը սպասված ու հարգված հյուրերի շարքում է: Մարինա Մատուշևսկայան, թեև սայլակում նստած, կարողացավ գրկաբաց ընդունել: Աշոտ Հայրապետյանը նախ հետաքրքրվեց տարեց կնոջ ինքանզգացողությամբ:

Առողջությունից ու առօրյայից խոսելուց հետո Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց 87-ամյա կնոջը մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ խոստանալով ավանդույթը չխախտել և 88-ամյակին ևս այցելել նրան:

Ինչպես միշտ սեղանին դրված էին մեդալները, իսկ սև ու սպիտակ լուսանկարները պատմում էին անցյալի մասին՝ հայրենական մեծ պատերազմ, Լենինգրադյան շրջափակում: Այս անգամ կապուտաչյա ռուսախոս մեր հերոսուհին նախընտրեց դրանք չմանրամասնել՝ նախապատվությունը տալով կյանքի ուրախ ակնթարթներին : Երբ ինքը երիատասարդ էր, թեթև ու ինչպես էր սիրում պարել:

Խոսելով ներկայի մասին՝ կինը չդժգոհեց ոչ ոքից: Շրջապատը ուշադիր է իր նկատմամբ ,այցելողներն էլ պարտաճանաչ: Կնոջը գովերգող բազմաթիվ բարեմաղթանքներ է լսել այս տարի ,իսկ ծաղիկները չեն հասցնում թառամել:
Համայնքի ղեկավարը դրամական պարգև հանձնեց կնոջը և խոստացավ մայիսի 9-ին հանդիպում կազմակերպել : Տարեց կինը գանգատվում էր ոտքերից, տեղաշարժվելը դժավարացել է : Այնուամենայնիվ սա չխանագրեց. կինը խոստացավ քաղաքապետին վալս պարել սովորեցնել:
Հաջորդը 101-ամյա Աշխեն տատն էր:
«Աշխարհքից բեխաբար եմ ապրում, լսողությունս է պատճառը»,-պատասխանեց դարը հատած կինը քաղաքապետի հարցին:

Ինչ վերաբերում է տարիքին ՝Աշխեն տատը փաստին հումորով է վերաբերվում: Նույնիսկ ամաչում է,երբ վատ լսողության պատճառով բժշկի են տանում.մարդիկ ի՞նչ կմտածեն,-մտահոգվում է:

Դարից ավելի ապրած կինը 2 երեխաների մայր է, 8 թոռան տատ,իսկ ծոռները 12 են: Ամենամեծ թոռը 61 տարեկան է:


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!