Կապանի քաղաքային նվագախումբը առավոտվանից տոնական տրամադրություն ստեղծեց մարզկենտրոնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի քաղաքային նվագախումբը առավոտվանից տոնական տրամադրություն ստեղծեց մարզկենտրոնում


Կապանի քաղաքային նվագախումբը առավոտվանից տոնական տրամադրություն ստեղծեց մարզկենտրոնում

 

Հեղինակ.

 

Կապանի քաղաքային նվագախումբը առավոտվանից տոնական տրամադրություն ստեղծեց մարզկենտրոնում


Կեցցե մայիսի մեկը ,ուռռաաաաաաա ահա այսպիսի բացականչություններով ու խանդավառությամբ էր նախկինում տոնվում աշխատանքի ու աշխատավորի միջազգային օրը: Շքերթներ ,համերգներ , միմյանց շնորհավորել այսպես էր սկսվում յուրաքանչյուր քաղաքացու օր:Հիմա ամեն ինչ փոխվել է:Գարնան զարթոնքի առաջին օրը` մայիսի մեկը թերևս քչերի համար կարող է որևէ նշանակություն ունենալ:Աշխատատեղերի բացակայություն,գործազրկության բարձ մակարդակ նման պայմաններում ինչ տոնի մասին կարող է խոսք լինել:Ինչևէ , Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակից առավոտվանից լսվող փողային նվագախմբի հնչյուններ շատերին տոնական տրամադրություն հաղորդեցին և ակամայից տարան դեպի անցյալ:Աշխարհի հարյուր քառասուն երկու երկրում այսօր փառաբանում են աշխատավորին :Մարզկենտրոնում տոնական օրը փողային նվագախումբի կատարումները նույնպես հիշեցրին աշխատավորի տոնը :Այդ հինչյունների ներքո մի ժամանակ հրապարակով անցնում էին մայիսմեկյան շքերթները: Քաղաքային նվագախումբը ստեղծվել է փետրվարին:Այս կարճ ժամանակում շատ բան չեն հասցրել անել:Իրենց երկացանկում հիմնականում ընդգրկել են ռուսական վալսեր,մտադիր են առաջիկայում նոր ստեղծագործություններով ևս համալրել:Նվագախումբը արդեն սկսել է պատրաստվել է մայիսի 9 -ի տոնակատարություններին:


Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!