Կապանցի մասնակիցներն X Factor-ում իրենց անցած ուղու մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանցի մասնակիցներն X Factor-ում իրենց անցած ուղու մասին


Կապանցի մասնակիցներն X Factor-ում իրենց անցած ուղու մասին

 

Հեղինակ.

 

Կապանցի մասնակիցներն X Factor-ում իրենց անցած ուղու մասին


Կապանը ներկայացնող մեր երկու համաքաղաքացիները պատվով դուրս եկան Հայաստանյան Իքս Ֆակտոր դառնալու մրցապայքարից։ Երկու հզոր ու ինքնատիպ ձայն, որոնց համար այդքան հուզվեցին և հպարտացան կապանցիներն այս ամիսների ընթացքում։ Ե'վ Գևորգը, և' Էլիզան մանկուց են երգին բարեկամ։Երկուսն էլ մասնկացել են բազմաթիվ մրցույթների և հաջողություններ ունեցել։ Ի տարբերություն Էլիզայի, Գևորգը սկզբնական շրջանում բոլորովին այլ ոճում էր երգում։ Մինչև դպրոցն ավարտելը զբաղվել է ժողովրդական ,աշուղական երգերով, այնուհետև ընտրելով ռեժիսորի մասնագիտությունը,ձայնափոխության շրջանում մի քանի տարի չի երգել։

«Փոփոխությունը ժանրի հետ կապված ինձ մոտ առաջ եկավ այդ չորս տարիների ընթացքում։ Առաջին կուրսից սկսվեց, և առաջին անգամ երբ մասնակցեցի Իքս ֆակտորին չորրորդ կուրսում էի՝ արդեն ժանրս փոխել էի, ավելի շատ կենտրոնացել էի էստրադային ոճում, ինձ դա ավելի շատ ձգեց, բայց չեմ ասի, որ թողել եմ աշուղական ,գուսանականը, որովհետև դա իմ սրտում է, մանկուց ծնողներս դա են դրել իմ մեջ». Գևորգ Հարությունյան

«5 տարեկանից եմ երգում, տարբեր մրցույթների եմ մասնակցել, հաջողությունների հասել եմ, բայց Իքս Ֆակտորում ցավոք չիրականացավ իմ երազանքը։ Առաջին Իքս Ֆակտորից դուրս մնացի թատրոնի երկրորդ փուլից, ճիշտն ասած չէի պատկերացնում, որ այդքան շուտ դուրս կմնամ։ Երկրորդ Իքս Ֆակտորին վախենում էի մասնակցել, մայս քաջալերեց։ Մասնակցեցի։ Առաջին գալա- համերգին շատ լավ ներկայացանք, բայց ցավոք դուրս մնացինք նախագծից։ Ճիշտն ասած մինչև հիմա մենք էլ պատճառը չգիտենք ինչի դուրս մնացինք, որովհետև շատ լավ ներկայացանք».-Էլիզա Հարությունյան

Կապանցի մասնակիցներն X Factor-ում իրենց անցած ուղու մասին

Նախագծի մասնակցության հայտը լրացնելիս՝ Էլիզա Հարությունյանը նպատակ ուներ հաղթահարել այն փուլերը, որ նախորդ անգամ չէր ստացվել և հասնել գալա համերգ։ Հետաքրիր և ուժեղ համարներ էինք ծրագրել, ափսոսանքով նշում է աղջիկը,սակայն այդ անցած ճանապարհն էլ միևնույն է շատ բան փոխեց իրենց կյանքում։ Իսկ 9 գալա համերգներ հաղթահարած Գևորգի պայքարը կոնկրետ նպատակ ուներ՝ որքան հնարավոր է վարպետության պաշար հավաքել։

«Կատարողականության, վարպետության բարձրացում, ճանաչում, պրոֆեսսիոնալ թիմ, բայց ինձ թվում է շատ բան է տվել, որ դեռևս չենք գիտակցում, որովհետև արդեն նախագծից հետո սկսում ես վերլուծել յուրաքանչյուր ելույթդ և հասկանում, թե ինչ ձեռքբերումներ ես ունեցել».-Գևորգ Հարությունյան

«Պրոեկտը տվեց լավ ընկերներ, ծանոթացա Գիսանե Պալյանի և ժյուրիի մյուս անդամների հետ, իսկապես շատ ուրախ եմ, նաև հմտացա երգի ասպարեզում».-Էլիզա Հարությունյան։

Երկու մասնակիցներն էլ նախագծի հաղթողի տեղում իրենց չեն պատկերացրել։ Էլիզան անկեղծանում է, թեև Սթորմ խումբը, որի կազմում էր ինքը ներկայանում, հզոր էր և ուներ մեծ պոտենցիալ հաղթանակի հասնելու համար, միևնույնն է, իրենք հաղթանակի համար չէ , որ պայքարում էին։ Նույն համոզումն ունի նաև Գևորգ Հարությունյանը։

«Ի սկզբանե նպատակ չեմ ունեցել լինել Հայաստանի 2րդ Իքս Ֆակտոր։ Ի սկզբանե ունեցել եմ նպատակ հասնել գալա համերգային փուլ, քանի որ առաջին անգամ դա ինձ մոտ չհաջողվեց, ես գտնում էի, որ ինձ ամենաշատ բանը կարող է տալ հենց դա, լինել գալա համերգային փուլի մասնակից, երգել ամեն շաբաթ՝ առավոտից-իրիկուն փորձեր, այսինքն ես բազա էի հավաքում».-Գևորգ Հարությունյան

«Չէ, չէի ասի հաղթողի տեղում, բայց մտածում էի գոնե 6 գալա կգնայինք։ Կիմին էլ ,Արմենին էլ, Լենային էլ շատ սիրում եմ, բայց ինձ թվում է հաղթողը Կիմը կլինի».-Էլիզա Հարությունյան

Կապանցի մասնակիցներն X Factor-ում իրենց անցած ուղու մասին
Գևորգը նաև շնորհակալություն հայտնեց Կապանի բնակիչներին իր անցած 9 գալա համերգներին քվեարկելու և իրեն աջակցելու համար։ Ասում է, Կապանում ստեղծված մեծ ոգևորությունն իրեն ավելի էր պարտավորեցնում լավ ելույթ ունենալ։

«Որ էսպիսի մեծ ոգևորություն կառաջանա Կապանում, չէի սպասում։ Այդ ոգևորությունը բոլոր բնագավառներում էր, և vkapane.ru կայքը, և տեղական հեռուստաալիքները, բոլորը ոգևորում էին, և՜ բնակչությունը, և դպրոցականները։ Շատ կարոր է, որ այսօրվա դժվար պայմաններում մարդիկ կարող էին իրենց կիրակնօրյա կենցաղային պրոբլեմները մի կողմ թողնել ու հետևել Իքս Ֆակտորին, որովհետև այնտեղ իրենց կապանցին էր ելույթ ունենում»։

Երկու մասնակիցներն էլ բնականաբար նախագծի շրջանակներում չեն հատելու իրենց երաժշտական ուղին։ Էլիզան ակնարկեց, որ շուտով համաքաղաքացիներին անակնկալ է մատուցելու, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել։ Իսկ Գևորգը մտադիր է մասնագիտական դասերից ճողոպրել և ամռանը Կապանում նախաձեռնել իր առաջին մենահամերգը։

Մ.Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!