Աշխատավորների միջազգային օրը Կապանի կարուսելները անվճար էին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աշխատավորների միջազգային օրը Կապանի կարուսելները անվճար էին


Աշխատավորների միջազգային օրը Կապանի կարուսելները անվճար էին

 

Հեղինակ.

 

   Աշխատավորների միջազգային  օրը Կապանի  կարուսելները անվճար  էին


Հետևում մնացին ապրիլյան անձրևներն ու ամպամած օրերը։ Հաղթանակների ամիսը սկսված է ու այսօր արդեն Կապանի մանկական զբոսայգին ավանդույթի համաձայն մարդաշատ էր։ Յուրաքանչյուր կապանցի փոքրիկ լավ գիտի՝ հենց աշխատավորների միջազգային օրն են ուրախ բլուրները կամ նավակները կրկին աշխատելու։ Ժամը 11-ից արդեն անհամբեր հաճախորդները շտապել էին իրենց տեղերը զբաղեցնել,ինչպես միշտ հերթերն էլ անպակաս էին ։ Մանավանդ որ միայն այսօր էր հնարավորություն տրված ուզածիդ չափ անվճար կարուսել նստել ։

Իհարկե զվարճանքը զվարճանք, բայց անվտանգությանը հետևելն էլ պարտադիր է։ Վերա Առաքելյանը Կապանի մանկական զբոսայգում նոր է ընդունվել աշխատանքի։ Նավակներում գնտվող երեխաներից րոպե անգամ աչքը չի կտրում, նրանց հետ աշխատելիս պետք է զգոն լինել ։ Իսկ Սիլվա Մկրտչյանին հաճախորդները լավ են ճանաչում, ոչ ոքի չի զիջում, անվտանգությանը հետևելով փոքրիկների ծնողներին հարկ եղած դեպքում մերժում է։ Սակայն այսօրվանից արդեն իր պարտականությունները ուրիշի է հանձնում, 20 տարուց ավելի է աշխատում եմ , հրաժեշտ տալու ժամանակն է ,-ասում է ։

Մանկական զբոսայգու նորանշանակ տնօրեն Միհրան Դավթյանի խոսքով թվով 5 կարուսելների տեխզննումը 2012-ին Սյունիքի անվտանգության փորձաքննության բաժանմունքը անցկացրել է և դեռևս ուժի մեջ է , օրերս ևս մեկ անգամ դրանք ստուգվել են, ներկվվել,թարմացվել, բացառությամբ սատանայի անիվ կոչված կարուսելի, այն մի քանի տարի է արդեն անշարժ վիճակում է։ Միհրան Դավթյանի խոսքով դրա ճակատագիրը դեռևս անհայտ է։ Կապանի մանկական զբոսայգում կան նաև ժամանցի այլ միջոցներ , որոնք անհատների սեփականություն են


Իսկ անվտանգության կանոնների մասին աշխատողները ևս մեկ անգամ տեղեկացվել են՝ ալկոհոլ օգտագործողներին արգելված է մուտք գործել, նստարանին 1-ից ավելի հոգի նստել, մութ ժամանակ կարուսելը միացնել։ Բացի անվճար կարուսելներից փոքրիկ հանդիսատեսի համար համերգային ծրագիր էր պատրաստել մշակույթի կենտրոնի մանկական բաժինը։ Ելույթ ունեցան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, երաժշտական դպրոցների սաները ու մշակույթի կենտորնի պարային խմբերը։


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!