ԿԵՑՑԵ՜ ՄԱՅԻՍԻ 1-Ը՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԿԵՑՑԵ՜ ՄԱՅԻՍԻ 1-Ը՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ


ԿԵՑՑԵ՜ ՄԱՅԻՍԻ 1-Ը՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

 

Հեղինակ.

 

ԿԵՑՑԵ՜ ՄԱՅԻՍԻ 1-Ը՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ  ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ



Մայիսի 1-ը աշխարհի աշխատավոր ու բարիքներ ստեղծող դասակարգի պայքարի, մաքառումներ ու նրանց համերաշխությունը խորհրդանշող օրն է:

Ինչո՞ւ մաքառում, պայքար ու համերաշխություն… Աշխատավոր դասակարգի ու նրա կողմից ստեղծած բարիքները մշտապես շահագործման ու չարաշահման են ենթարկվում իշխող ու կեղեքող դասակարգի կողմից, հետևաբար իրավունքների վերահաստատման համար, կազմակերպված անդուլ պայքար է հարկավոր:

Դրամատիրական աշխարհը ապրում է իր սեփական ու այլ երկրների ժողովուրդներին շահագործման ու կեղեքման հաշվին: Կապիտալիստների համար, գերշահույթներ ապահովելու բոլոր միջոցները «արդարացի» են, ընդհուպ մինչև համաշխարհային պատերազմներ, միջուկային զենքի օգտագործում ու ցեղասպանություններ (ինչպես հայոց դեմ գործադրված ցեղասպանությունը ):

Աշխատավոր դասակարգը այս բոլորի դեմ պայքարելու ու իր իրավունքները պաշտպանելու համար մեկ միջոց ունի, այն է՝ համախմբվել իր աշխատանքային շահերը պաշտպանող արհմիությունների շուրջ:

Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային այլ հանրապետություններում, սոցիալիզմի կառուցման փորձը կանխվեց միջազգային իմպերիալիզմի , ֆաշիզմի, տաք ու սառ պատերազմների ու ներքին հակահեղափոխության, ստալինիզմի, պանթուրքիզմի ու պան իսլամիզմի ավերիչ ու քայքայիչ գործողությունների հետևանքով :

70 տարվա սոցիալիստական ուղղվածության քաղաքատնտեսությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի ժողովրդին փրկեց դարավոր հետամնացությունից: Խորհրդային Հայաստանի 70 տարին հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես բազմակողմանի զարգացման ու առաջադիմության ոսկյա դարաշրջան:
norkhosq.net
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!