Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են


Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են։ Առավելագույն միավորներ վաստակած 10-ը շախմատիստները նախապատրաստում են մեկնելու մայրաքաղաք՝ Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրզաշարին։ Առաջնության արդյունքները ամփոփվեցին և մրցանակակիրներն հանձնվեցին իրենց պատվոգրերն ու նվերները։
Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են
Առաջնությունը 10, 12 և 14 տարիքային խմբերում է անցկացվել։ 10 տարեկաններից կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք են ստացել 5 պատանիներ, 12 տարեկաներից 3, իսկ 14 տարեկաներից 2։ 10 տարեկանների շրջանում պայքարը առավել դժվարին էր, քանի որ մասնակիցների թիվը շատ էր։Պատվավոր առաջին տեղը նվաճելը քաջարանցի Վահե Վարդանյանի համար հեշտ չէր։
Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են
Ալեքս Նուրիջանյանը 5 հաղթանակով ,2 ոչ-ոքիով է ավարտել մրցաշարը ։ 7 հնարավորից վաստակել վեց միավոր։ 14 տարեկաների առաջատարն է։ Նախորդ տարի էլ մարզային առաջնությունում լավ հանդես եկավ և կիսաեզրափակից հասավ, սակայն ցավոք սրտի մրցանակային տեղ չգրավեց։

Շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնության հաղթողների անունները արդեն հայտնի են12 տարեկաներից Սյունիքի մարզի չեմպիոն է դարձել գորիսից Կիմ Մնացականյանը։ 2-րդ տեղը զբաղեցրեց կապանցի Գագիկ Մանուչարյանը։ Պատանի շախմատիստը շատ էր ոգևորվել հաղթանակով և մարտական է տրամադրված ։

Մրցանակներ, խրախուսական նվերներ ստացան ինչպես մասնակիցները , այնպես էլ առաջնությանը օժանդակած կառույցները ՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», Կապանի համար 5 հիմնական դպրոցը։
9-րդ առաջնությունը արդեն պատմություն է դարձել, որի մասին կպատեն արված լուսանկաները։ Պատանիների շախմատային կյանքի ալբոմը կհարստանան նոր լուսանկաներով մայրաքաղաքի կիսաեզրափակիչից հետո։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031