Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի "ՏԶԾ"-ի շահառուներ են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի "ՏԶԾ"-ի շահառուներ են


Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի "ՏԶԾ"-ի շահառուներ են

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի "ՏԶԾ"-ի շահառուներ են
Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի տարածքային զարգացման ծրագրի շահառուներն են։ Տվյալները մշտադիտարկման վերլուծական հաշվետվությունից են վերցված։ Մանրամասները քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպմանը ներկայացրին ծրագրի պատասխանատուները։ Համայնքներում ապրող կարիքավոր երեխաների կյանքը կազմակերպության հովանավորության ծրագրերի միջոցով բարեփոխվում է։
Երեխաների բարեկեցությանն ուղղված քայլերի արդյունքում մշտադիտարկման շնորհիվ առանձին վերհանվել ու գնահատվել են երեխաների կարիքները։ Ծրագրում ընդգրկված 80 երեխաներ ունեն առողջական տարբեր խնդիրներ` 25 առավել խոցելի են ։ 19 երեխաները ստացել են աջակցություն, վիրահատության, դեղորայքի, լսողական, տեսողական, օրթոպեդիկ սարքավորումների տեսքով։
Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի "ՏԶԾ"-ի շահառուներ են
Հանդիպմանը հրավիրվել էին ծրագրի շահառու համայնքների ղեկավարներ, մանկապարտեզների, դպրոցների տնօրեններ, տարբեր ոլորտների պատասխանատուներ։ Մշտադիտարկման տվյալների հրապարակումից բացի, կազմակերպությունում այս տարվա ընթացքում կատարված փոփոխությունների մասին խոսվեց։
Նախորդ տարիներին երեխաները կազմակերպության թիրախային խմբերից մեկն էին ։Հիմա արդեն տարածքային զարգացման ծրագիրը ուշադրության կենտրոնում կպահի նաև երիտասարդներին։
Կապանի տարածաշրջանի 31 համայնքների 2055 երեխաներ "Վորլդ Վիժն"-ի "ՏԶԾ"-ի շահառուներ են
''Վորլդ Վիժն"-ի շարունակական աշխատանքը ուղղված է բարելավելու երեխաների կյանքը։ Առողջապահական տեսանկյունից այն դիտարկելով Անիկ Գրիգորյանը նշում է` 0-5 տարեկան երեխաների խնամքն ու սնուցումը շատ կարևոր է։
Կապանում "Վոլրդ Վիժն"-ը 2003 թվականից է սկսել իր գործունեությունը։ Նպատակ ունենալով համախմբված և բարեկեցիկ քաղաքացիական հասարակություն ստեղծել, իհարկե, առկա համայնքների ներուժ զարգացնելու միջոցով` կազմակերպությունը չի շրջանցել տնտեսական ծրագրերը: Ներկաները նաև հարց ու պատասխանի միջոցով իրենց համար բացահայտեցին կազմակերպության գործունեության այլ ոլորտները։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!