Մեկնարկել է շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մեկնարկել է շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնությունը


Մեկնարկել է շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնությունը

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Մեկնարկել է շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնությունը
Խաղատախտակների շուրջ լարված պայքար է։ Արքայական խաղի պատանի սիրահարները մարզային 9-րդ առաջնության մասնակիցներ են։ Փետրվարի 26-ից մեկնարկած առաջնությունը մարզկենտրոնում է համախմբել 87 շախմատիստների։ Մանվելը 4 տարեկանում է հայտնվել շախմատի սեղանի առջև։ Հիմա 9 տարեկան է ու արդեն հասցրել է մի շարք մրցումների մասնակցել։ Լևոն Արոնյանին նմանվելու ձգտումը պատանի շախմատիստին ստիպում է գնալով ավելի հմտանալ խաղում և հաղթողի կարգավիճակով ավարտել ցանկացած պարտիա:
Մեկնարկել է շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնությունը
Առաջնությունը ընթանում է ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն։ Կիրառվում է «Ֆիշերի» ժամակարգը։ Յուրաքանչյուր պատիայում մասնակիցներին տրվել էր 90 րոպե, միաժամանակ յուրաքանչյուր քայլի համար , սկսած առաջինից 30 վարկյան լրացուցիչ ժամանակ ։Մրցաշարի 2-րդ օրը Դավիթը առաջին հաղթանակը տոնեց։
Առաջնությունը երեք տարիքային խմբերում է անցկացվում։ Մինչև 10 և 12 տարեկան շախմատիստները խաղում են շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, իսկ մինչև 14 տարեկանները շրջանաձև մրցակարգով։ 16 տարեկանները կընտրվեն մարզի տղամարդկանց առաջնությունից։
Մեկնարկել է շախմատի պատանիների մարզային 9-րդ առաջնությունը
Երեխաները ամենայն պատասխանատվությամբ էին եկել առաջնության։ Բոլորն էլ հոգու խորքում ցանկանում էին 7 պարտիաներում հաղթանակ տանել ու նվաճել կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունքը ։
Առաջնության գլխավոր մրցավարը ուրախալի փաստ է արձանագրել:Այս տարի երեխաների թիվը ավելացել է, շախմատի նկատմամաբ հետաքրքրություն էլ մեծացել։
Առաջնության հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Կազմակերպիչը` շախմատի մարզային ֆեդերացիան հոգացել է բոլոր ծախսերը` մարզի մյուս տարածաշրջաններից եկող երեխաների տեղափոխումն ու գիշերակացը։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!