Նաիրա Կարապետյանը պատրաստ էր զանգել «Մոսկվայի տան» տնօրենին ու հեռախոսով հարթել վեճը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նաիրա Կարապետյանը պատրաստ էր զանգել «Մոսկվայի տան» տնօրենին ու հեռախոսով հարթել վեճը


Նաիրա Կարապետյանը պատրաստ էր զանգել «Մոսկվայի տան» տնօրենին ու հեռախոսով հարթել վեճը

 

Հեղինակ.

 

Նաիրա Կարապետյանը պատրաստ էր զանգել «Մոսկվայի տան» տնօրենին ու հեռախոսով հարթել վեճը
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն այսօր պատրաստ էր զանգահարել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանին, որպեսզի հարթի իրենց միջև առկա վեճը, որի պատճառով Արմինե Թութունջյանը պատգամավորի դեմ ԱԺ էթիկայի հանձնաժողով հայց է ներկայացրել, սակայն հեռախոսազրույցը նրանից անկախ պատճառներով չի կայացել, այս մասին պատգամավորն ասաց այսօր ԱԺ–ում՝ մի քանի լրագրողների հետ զրույցում։

Նաիրա Կարապետյանը լրագրողների ներկայությամբ ՝ իր կաբինետից զանգահարեց տիկին Թութունջյանի ծառայողական համարին, սակայն այնտեղից պատասխանող չեղավ:

Հիշեցնենք, որ « Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը Նաիրա Կարապետյանի դեմ դիմում-բողոք է ներկայացրել՝ նշելով, որ վերջինս իրեն վիրավորել է և պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորել:


Ավելի ուշ Արմինե Թութունջյանը լրագրողներին պատմել էր, որ Նաիրա Կարապետյանը իր բջջային հեռախոսից զանգահարելով իրեն՝ սպառնացել է, վիրավորել, ապա՝ երեք րոպե «տվել»՝ ներողություն խնդրելու համար իր մայրիկից, ով Գյումրիի մանկավարժական համալսարանի դասախոս է և ում հետ տնօրենը դրանից մի ժամ առաջ հեռախոսային խոսակցություն էր ունեցել:


Նաիրա Կարապետյանն էլ իր հերթին երեկ հայտնել էր, որ առաջարկելու է, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ «Մոսկվայի տան» տնօրենի դիմումի հիման վրա քննարկվելու է իր հարցը, անցնի դռնբաց և հայտնել. «Նշեմ միայն, որ մայրիկիս վիրավորվածությունն ու հուզմունքը տեսնելով, զանգել եմ «Մոսկվային տան» տնօրենին, զանգել եմ բարեկամաբար՝ հաշվի առնելով իմ ազգականի հետ տիկին Թութունջյանի մտերիմ հարաբերությունները: Նպատակս եղել է մեկը՝ հարթել անախորժությունը»:


Եվ այսօր ի պատասխան Tert.am –ի հարցի, թե ակնկալո՞ւմ է Արմինե Թութունջյանի ներկայությունը և պատրա՞ստ է նրա հետ խոսել, Նաիրա Կարապետյանը դրական արձագանք տվեց ու երկու-երեք լրագրողի հրավիրեց իր աշխատասենյակ՝ ասելով.«Հիմա ես պետք է խոսեմ, հետո ինքը խոսի, ես խոսեմ, դա իմ ֆորմատը չէ: Եթե կան լուրջ մեղադրանքներ ես պատրաստ եմ բոլորի ներկայությամբ լսել և բոլորի ներկայությամբ պատասխանել: Եվ եթե վիրավորել եմ՝ անգամ ներողություն խնդրել»:

Չկայացած զրույցից հետո պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչից էր սկսելու Արմինե Թութունջյանի հետ զրույցում, եթե այն կայանար, Նաիրա Կարապետյանը նկատեց.«Կինը իմ մայրիկի տարիքի կին է, և ես տեսա տեսանյութում, որ նա ևս արտասվում էր: Դա ինձ համար զարմանալի էր, որովհետև տեսել եմ մորս հուզմունքը, հակված եմ մայրիկիս հավատալու… չգիտեմ՝ որևէ բան ասել չեմ կարող»:

Նշենք, որ թե ՛Արմինե Թութունջյանը և թե ՛ Նաիրա Կարապետյանը , որոնք պետք է բացատրություններ տան ԱԺ էթիկայի հանձնաժողովին, նշում են, որ չունեն այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Ի պատասխան հարցի, թե ստացվում է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում անդամները պետք է ստիպված լինեն հավատալ երկու կանանց ազնիվ խոսքին, վերջինս ասաց.«Ես երբևէ առիթ չեմ ունեցել գտնվել էթիկայի նիստին որպես քննարկման առարկա, Փառք աստծո, առիթ չեմ ունեցել և հուսով եմ, որ այսուհետ ևս առիթ չեմ ունենա, բայց պատկերացնում է ֆորմատը՝ այն դատական որևէ ատյան չի, ինքը որոշում է պատգամավորի պահվածքն արդյո՞ք համապատասխանում է «ԱԺ կանոնակարգ–օրենքով և Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներին: Թե ինչ է լինում դրանից հետո, ես արդեն չգիտեմ: Իմ պատկերացմամբ՝ ստացվում է ամերիկյան երկքայլ ատենակալների պես մի բան, որ ով մեծ տպավորություն թողնի..»։

Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի ձայնագրության բացակայությանը, ապա Նաիրա Կարապետյանը հարցրեց՝ «Երբ մարդը զանգում է ինչ-որ մեկի հետ խոսելու՝ մարդկայնորեն, ընկերական, ձայնագրու՞մ է»:

Tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!