Կաղնուտում 2 եղբայր պայքարում են համայնքի ղեկավարի պաշտոնի համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կաղնուտում 2 եղբայր պայքարում են համայնքի ղեկավարի պաշտոնի համար


Կաղնուտում 2 եղբայր պայքարում են համայնքի ղեկավարի պաշտոնի համար

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Կաղնուտում 2 եղբայր պայքարում են համայնքի ղեկավարի պաշտոնի համարՄարտի 15-ին Կապանի տարածաշրջանի Կաղնուտ և Նոր Աստղաբերդ համայնքներում կկանայան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գումարել էր հերթական նիստը` առաջադրված թեկնածուների գրանցման համար: Եվ այսպես, կաղնուտցիները համայքի ղեկավար կընտրեն, իսկ նոր աստղաբերդցիները ավագանու անդամներ:

Կաղնուտում 2 եղբայր պայքարում են համայնքի ղեկավարի պաշտոնի համար
Ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները եռօրյա ժամկետում կգումարեն իրենց առաջին նիստերը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արդեն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ՝ գրանցամատյանները, վկայականները ընտրությունները հավուր պատշաճի անցկացնելու համար : Ընտրությունից 2 օր առաջ էլ կփակցվենը ընտրողների վերջնական ցուցակները:
Կաղնուտում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է գործող գյուղապետ հանրապետական կուսակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը, որի հետ մրցապայքարի է դուրս եկել անկուսակցան հարազատ եղբայր Արմեն Հովհաննիսյանը, իսկ Նոր Աստղաբերդում բոլոր առաջադրված թեկնածուներն էլ անկուսակցական են:
Թեկնածուները ունեն նաև ինքնբացարկ հայտնելու իրավունք 10-օրյա ժամկետում մինչև մարտի 5-ը:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!