Կապանի շինարարների թիվ 11 շենքում խնդիրների ամբողջ շարան գոյություն ունի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի շինարարների թիվ 11 շենքում խնդիրների ամբողջ շարան գոյություն ունի


Կապանի շինարարների թիվ 11 շենքում խնդիրների ամբողջ շարան գոյություն ունի

 

Հեղինակ.

 


Կապանի  շինարարների  թիվ 11  շենքում  խնդիրների  ամբողջ  շարան  գոյություն  ունի
Կապանի շինարարների թ-ում չկա մի շենք ու բակ , որ որևէ խնդիր չունենա՝ խողովակներ,տանիք, վթարայնություն։ Մի խոսքով մեր նկարահանող խմբի հայտնվելը թունելի վերջում երևացող լույսի պես էր, բնակիչները պատրաստակամ էին դժգոհելու տեսախցիկի առջև։ Օրինակ համար 11 շենքում խնդիրների մի աբողջ փունջ գոյություն ունի։ Սակայն դրանցից առաջնահերթը,ըստ բնակիչների, պատերից քարերի թափվելն է։ Ամեն պահի դրանք կարող են պոկվել ու պարզապես որևէ մեկի գլխին ընկնել ։ Բնակչուհի Արմինե Ավագյանը դժգոհում է. «Երեկաոյան տանը նստած տեսանք քարերը թափվում են։Վտանգավոր է հատկապես երեխաների համար։Ամբողջավին գետինը քարով պատված էր։ Պատուհանները քանդված են,անձրևաջրերը տուն են լցվում։ Համատիրությանը դիմել ենք տանիքը նորոգելու համար։Երեխաները խաղահրապարակ չունեն։
Շենքի առաջին հարկում է գտնվում նաև Հայփոստի06 բաժանմունքը,որի անձնակազմը առավոտյան աշխատանքի գալուց առաջինը մտածում է վտանգից պաշտպանվելու մասին։ ջուլիետա Մեսրոպյանը նրանցից մեկն է։ չնայած համար 11 շենքում չի ապրում,սակայն անտարբեր չէ թաղամասի բնակիչների խնդիրների հանդեպ և ամեն կերպ փորձում է դրանց լուծումները գտնել.» Մարդիկ գալիս են վարձերը մուծում,կարողա էդ պահին քար ընկնի գլխներին, բա թոշակառուները,մեծ մարդիկ են,վտանգավորա »
Բացի այն որ շենքը պատերազմական տարիներին ռմբակոծության է ենթարկվել, դրան էլ գումարվել են վերջին ամիսներին տեղի ունեցած երկրաշարժերը։ Պատերի ճեղքերը ավելի են լայնացել։ Իսկ տանիքի մասին խոսելն անգամ ավելորդ է,-ասում են բնակիչները։ թե ինչի հմար են շենքի սպասարկման գումարները հավաքվում,անհասկանալի է,-ասում են. «Եթե պետությունը ինչ-որ բան ձեռնարկի ,մենք էլ կիմանանք ինչի համար ենք սպասարկման գումար տալիս»։ Բնակիչները հույս ունեն,որ քաղաքապետարանը կարձագանքի խնդիրներին։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!