«Անտարեսը» հրատարակում է «Արգելված գրքեր» շարքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Անտարեսը» հրատարակում է «Արգելված գրքեր» շարքը


«Անտարեսը» հրատարակում է «Արգելված գրքեր» շարքը

 

Հեղինակ.

 

«Անտարեսը» հրատարակում է «Արգելված գրքեր» շարքը

«Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընթերցանությունը 99 տոկոսով անկում է ապրել, անգամ մինչխորհրդային ժամանակաշրջանում այդքան ցավալի չէր վիճակը:

«Հասարակության մեջ կա 5 տոկոս, որոնց եթե գիրք կարդալու համար նույնիսկ բանտարկես, միևնույն է՝ իրենք ձևը կգտնեն և կկարդան, իսկ մնացած 5 տոկոսին սպանես էլ, չեն կարդա: Մնացած 90 տոկոսը վարվում է այնպես, ինչ ուղերձ որ ստանում է»,- նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Զավեն Բոյաջյանը բիզնեսի նպատակով թարգմանել էր Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» գիրքը, որը շահույթ չբերեց: «Անտարեսը» գրքի ծախսերը վերցրեց իր վրա և հրատարակեց գիրքը: Այն տպագրվել է մոտ 500 օրինակով:

Արգելված գրքեր շարքում տպագրվել է ևս մեկ գիրք՝ Ջորջ Օրուելի «1984»-ը: Ընդհանուր առմամբ շարքում տպագրվել է 3 գիրք, մոտ ապագայում ևս 3-ը կտպագրվեն: Բանախոսն ասաց, որ շարքի գրատպությունը կշարունակվի, և համաշխարհային արձակի գլուխգործոցներն անպայման կթարգմանվեն հայերեն. «Մենք գրքին մարդու պես ենք վերաբերվում. չենք կարող ասել, թե երբ կծնվի»:

Ասուլիսի մյուս բանախոս Արքեմնիկ Նիկողոսյանն էլ ասաց, որ գրքերը արգելված են եղել դրանց գրվելուց անմիջապես հետո, հաճախ գաղափարական նկատառումներից ելնելով կամ այն պատճառով, որ գրքում կան պոռնոգրաֆիական հատվածներ. «Մինչև հիմա «Ստամբուլի բիճը» գիրքը Թուրքիայում արգելված է, նույնիսկ դատավարություն է եղել: Այն ներկայացնում է հայկական երկու ընտանիքի պատմություն և ակնարկ՝ Ցեղասպանության մասին»:

Նշենք, որ տվյալ գրքերն արժեն 4950 կամ 5950 դրամ՝ կախված կազմի որակից:
1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!