Մենք չենք ուզում հետաձգել,մենք առհասարակ խնդրում և պահանջում ենք,հանել,կասեցնել այդ օրինագիծը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մենք չենք ուզում հետաձգել,մենք առհասարակ խնդրում և պահանջում ենք,հանել,կասեցնել այդ օրինագիծը


Մենք չենք ուզում հետաձգել,մենք առհասարակ խնդրում և պահանջում ենք,հանել,կասեցնել այդ օրինագիծը

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Մենք չենք ուզում հետաձգել,մենք առհասարակ խնդրում և պահանջում ենք,հանել,կասեցնել այդ օրինագիծը


Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների հետաձգումն այնքան էլ գոհացնող պատասխան չէր այն հարցին, որ բարձրացրել էին առևտրականները։ Հանրապետության մայրքաղաքում դժգոհությունները շարունակվում են ցույցերի տեսքով, իսկ Կապանում, դատարկ առևտրասրահներում պարտապաններին սպասող առևտրականներն էլ իրենց բողոքն ունեն։ Հիմա էլ մինչև հուլիսի 1-ը հարկ կլինի սպասել, երբ պարզ կդառնա իսկապես կամավորությա՞ն սկզբունքով, թե՞ կուտակային կենսաթոշակի պես անակնկալներով լի կլինի Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխության հետաձգումը։ Օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունն իրականացնելու ժամկետը սարերի ետևում չէ, և հետաձգումն էլ ժամանակ շահելու նպատակ ունի, կարծում են առևտրականները, որոնցից քչերն են հակված հավատալու, որ կառավարությունը կրկին կնահանջի։
Մենք չենք ուզում հետաձգել,մենք առհասարակ խնդրում և պահանջում ենք,հանել,կասեցնել այդ օրինագիծը
Առևտրի կենտրոնում մեր նկարահանման ժամանակ ոչ մի հաճախորդ չերևաց, անգործությունից առևտրականները պարտքի տետրերն են թերթում,միմյանց հետ կիսում բարդ իրավիճակից առաջացած վրդովմունքը։

Կապանցի առևտրականները միաձայն շեշտում են. «Մենք չենք ուզում հետաձգել, մենք առհասարակ խնդրում և պահանջում ենք, հանել , կասեցնել այդ օրինագիծը» ։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ մինչև հուլիսի մեկը կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն, որը կներառի նաև հարկերից ազատում և այլ արտոնություններ, միայն մի կարևոր նախապայմանով, որ առևտրականները ցույց տան շրջանառության իրական չափը։ Սակայն առևտրականների հուսահատությունն օր օրի ավելանում է, և լավ նորություններն էլ արդեն ականջին խորթ են թվում, նրանք մի բան են ուզում.Աշխատել այնպես, ինչպես մինչ այս աշխատում էին։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!