Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե 240 դրամ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե 240 դրամ


Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե 240 դրամ

 

Հեղինակ. Հեղինակ

 

Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե  240 դրամ
Փետրվարի 2-ից կապանցիները խանութ մտնելիս անակնկալի են եկել: Վաճառողների հայտնած լուրն է մարդկանց զարմացրել. հացը 40 դրամով էժանացել է 280-ից դառնալով 240 դրամ:
Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե  240 դրամ
Տիկին Նվարդը հացարտադրող ընկերության կողմից ստացած համապատասխան գրությամբ թուղթ է ամրացնում խանութի տեսանելի մասում՝ որ տեսակի հացը ինչ քաշ ու գին ունի:Թե ինչի արդյունքում է 1 ամսից ավելի 280 դրամով վաճառվող 500 գրամանոց հացի գինը փոփոխվել վաճառողները դժվարանում են ասել: Իրենցից բան չի կախված՝ փուռն է որոշում էժանացնել, թե թանկացնել առաջին անհրաժեշտության սննդատեսակը:
Անցած տարվա դեկտեմբերի 19-ից Սյունիքի մարզկենտրոնում դոլար- դրամ փոխարժեքի տատանումների արդյունքում այլուրի գնի աճի հետևանքով թանկացավ հացը՝ համենայն դեպս, հացարտադրող ընկերությունները այդպես պատճառաբանեցին:Էժանացումը ինչ խոսք և գնոդների և վաճառողների սրտով է:Տեղեկացնեք նաև, որ հունվարի 30-ին մարզպետարանի կայքում տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ լուր.
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդակցություններ մարզի Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքային համայնքների հացարտադրողների հետ: Քննարկվել է հացի գնի 40 դրամով էժանացնելու հարցը:
Էժանացումը առաջին հայացքից ուրախացնող ու գովելի է , սակայն, քաղաքացիները ինչպես ասում են դրամի մյուս երեսին էլ պետք է նայել:"Էժանացելա, հա բա գիտեք, որ գրամն էլ պակասելա",-նշեց կապանցի մի պապիկ:
Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե  240 դրամ

Մեր այցելած խանութներում կշեռքին դրվող հացերի գրամը 500-ից պակաս չէր լինում տատանումները հանսում էին մինչև 520-ի: Ոչ բոլոր հացարտադրող ընկերությունները մեր հեռախոսազանգերին պատասխանեցին ու համաձայնեցին պարզաբանել էժանացումը. «Ռուբիկ Իսրայելյան» ՍՊԸ –ում պատասխանեցին, որ հացի գինը իջեցրել են քանի որ այլուրի գինն է նվազել.
Հացի գնի անակնկալ էժանացումը անտարբեր է թողել այն կապանցիներին, ովքեր իրենք տանը հաց են թխում: Նինա տատիկը նրանցից մեկն է: Մենակ է ապրում օրումեջ մեկ հաց է թխում ու իրեն բավականացնում է:
Սյունիքում 500 գրամանոց հացը կրկին արժե  240 դրամ

Եթե մյուս ապրանքատեսակներն էլ նույն հաջողությամբ էժանանան թոշակով ու նպաստով ապրող կապանցին մ՞իգուցե օրուկեր անելու փոխարեն սկսի նաև մյուս հոգսերի մասին մտածել:
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!