Կապանի քաղաքապետարանը հիշեցնում է.քաղաքն աղտոտողներն ու վնասողները տուգանվելու են՝ 20-30 հազ. դրամով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի քաղաքապետարանը հիշեցնում է.քաղաքն աղտոտողներն ու վնասողները տուգանվելու են՝ 20-30 հազ. դրամով


Կապանի քաղաքապետարանը հիշեցնում է.քաղաքն աղտոտողներն ու վնասողները տուգանվելու են՝ 20-30 հազ. դրամով

 

Հեղինակ.

 

Կապանի քաղաքապետարանը հիշեցնում է.քաղաքն աղտոտողներն ու վնասողները տուգանվելու են՝ 20-30 հազ. դրամով


Կապանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ վարչական տույժի կենթարկվեն այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք կենցաղային, շինարարական կամ այլ տեսակի աղբ կթափեն այդ նպատակի համար չնախատեսված վայրերում, ինչպես նաեւ` կփչացնեն քաղաքի կանաչապատ տարածքները, ծառերը, տնկիները, կվանսեն համայնքային նշանակության գույքը: Վարչական տույժի չափը սահմանված է 20-30 հազ. դրամ: Կապանը մաքուր ու բարեկարգ պահելուն միտված այս որոշման իրականացման գործում քաղաքապետարանը շարունակում է ակնկալել քաղաքացիների աջակցությունը. ինչպես հայտարարվել էր` նման դեպքերի ականատես լինելիս հնարավորության սահմաններում տեսաձայնագրել, լուսանկարել եւ տեսաերիզներն ու նկարները տրամադրել քաղաքապետարանին կամ դրանք ուղարկել kapan@mail.am,info@kapan.am էլեկտրոնային հասցեներով: Ըմբռնումով մետենալով նման արարքների նկատմամբ բնակչության վրոդվմունքին, քաղաքապետարանը մեկ անգամ եւս կոչ է անում այս գործում աջակցել եւ տեղեկացնում, որ արդեն հայտնաբերվել են առաջին օրինախախտները եւ ենթարկվել վարչական տույժի: Քաղաքապետարանը հիշեցնում է նաեւ, որ տրամադրված տեսահոլովակներն ու լուսանկարները կտեղադրվեն համացանցում` քաղաքապետարանի կայքում եւ սոցիալական ցանցերում, երաշխավորվում է տեսաերիզների, լուսանկարների հեղինակների եւ վկաների գաղտնիությունը:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!