«Հաղթանակը ,որ դուք եք տվել դա ինձ պարտավորեցնում է. մինչև ոչ թե իմ մահը, այլ իմ կյանքի վերջը»Կապանում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Հաղթանակը ,որ դուք եք տվել դա ինձ պարտավորեցնում է. մինչև ոչ թե իմ մահը, այլ իմ կյանքի վերջը»Կապանում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը


«Հաղթանակը ,որ դուք եք տվել դա ինձ պարտավորեցնում է. մինչև ոչ թե իմ մահը, այլ իմ կյանքի վերջը»Կապանում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը

 

Հեղինակ.

 

«Հաղթանակը ,որ դուք եք տվել դա ինձ պարտավորեցնում է. մինչև ոչ թե իմ մահը, այլ իմ կյանքի վերջը»Կապանում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը



Կապանցիները կրկին հնարավորություն ունեցան լսելու նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին։ Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում շաբաթ օրը հերթական անգամ կայացավ ժառանգություն խմբակցության ղեկավարի հանդիպումը մարզկենտրոնի բնակիչների հետ։Ինչպես միշտ ավանդութը չխախտվեց և Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր ներկաներին հատ- հատ բարևեց ու ողջունեց։ «Այստեղ հավաքվել են գործի մարդիկ և դրա համար խոսքը մի փոքր ավելորդ է» այսպես սկսեց իր ելույթը բանախոսը և շարունակեց Զանգեզուր աշխարհը փետրվարի 18-ին և դրանից քանի տասնամյակներ առաջ Նժդեհի օրոք հաղթել է։ «Մենք եկել ենք Սյունիք՝ Կապան ,հերթական անգամ .չասեմ արտահերթ։Շնորհակալություն իշխանություններին, որ տրամադրեցին այս դահլիճը։Սա ևս նորմալ բան է ,մեծ բան է ։Ինչ որ մի բան փոխվում է ։Ուրիշ տեղեր վախենում են անգամ դահլիճ տալ ,բայց դուք եկել եք և լցրել այս դահլիճը այս շաբաթ օրով՝ այսքան ցավից հետո, տառապանքից հետո ,հուսախաբությունից հետո» ։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր չի խորանալու մանրամասների մեջ ,որովհետև ժողովրդի իշխանությունը արդեն ձևավորվում է։ Այս անգամ նա եկել է նոր առաջարկներով։ Խոսելով հետագա անելիքների մասին ժառագություն խմբակցության ղեկավարը ներկաներին կոչ արեց ընգրկվել նորաստեղծ «Նոր Հայաստան» քաղաքացիական ազգային շարժման մեջ։Նոր Հայաստանի ստեղծման նախաշեմին մենք առաջին հերթին բոլոր քաղաքներում կազմկոմիտեներ պետք է ստեղծենք ։
«Հաղթանակը ,որ դուք եք տվել դա ինձ պարտավորեցնում է .մինչև ոչ թե իմ մահը, այլ իմ կյանքի վերջը իմ կյանքի գնով պետք է ձեր կողքին կանգնեմ ոչ մի նահանջ։Մենք բերել ենք հաղթանակը մինչև կատար։Այստեղ՝ մինչև Խուստուփի գագաթը ,հիմա մենք միասին պետք է որոշենք՝ հասցրեցինք ընդեղ զադնի պիտի տանք, ինչպես ես ասի երբեք , ։Պիտի բրդենք ,որ գնա նորմալ մեր քաղաքի, մեր մարզի, մեր գյուղի համար»։

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է ,որ պայքարը մի փոքր երկար կտևի ,բայց կհաջողվի հաղթանակ տանել ։ Նորաստեղծ շարժման առաքելությունը ներկայացնելով բանախոսը ասաց, որ առաջիկա մի ամսում պետք է միասին որոշեն ինչ միս ու արյուր պետք է տան այդ շարժմանը։Իսկ ովքեր ցանկացան այդ շարժման մի մասը կազմել հանդիպման ավարտին գրանցվեցին ցուցակներում։
«Միացեք տղերք միացեք, երբ որ միանաք ,ապագան մերն է լինելու։Սա հրաշալի հանդիպում էր ,մեծ լիցք տվեց ,և ուզում եմ, որ դուք տուն գնաք ,զրույց անեք և այդ լիցքը փոխանցեք շուրթից -շուրք ,սերունդից –սերունդ ,որովհետև այս դահլիճում պատմական հանդիպում ՝է»-եզրափակեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյան։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!