Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից


Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից

 

Հեղինակ.

 

Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից


Ըստ մի շարք հետազոտողների՝ մարդու ծնված ամիսը կապ ունի այն բանի հետ, թե արդյոք նա շատ երեխաներ կունենա, համարձակ կլինի, թե ամաչկոտ, նիհար, թե գեր, բարձրահասակ, թե ցածրահասակ: Հղիության ժամանակ և կյանքի առաջին ամիսների ընթացքում՝ կախված տարվա եղանակից, մեզ վրա տարբեր կերպ ազդեցություն է գործում շրջակա միջավայրը՝ եղանակը, սնունդը, սեզոնային վարակները և այլն: Իհարկե ծնվելու համար օպտիմալ ամիս չկա, յուրաքանչյուր ամիս ունի իր դրական և բացասական կողմերը: Եթե իմանանք ծննդյան ամսաթվի յուրահատկությունները, կարելի է հաջողությամբ հարմարեցնել ապրելակերպը և ապահովագրվել անհաջողություններից:

Ձմռանը ծնված երեխաներ

Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսիցՁախլիկ մարդկանց մեծամասնությունը լույս աշխարհ են եկել տարվա ամենացուրտ ամիսներին՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար: Ձմռանը ծնված մարդիկ հիմնականում հակվածություն ունեն հիվանդանալու սրտանոթային հիվանդություններով: Այս հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը ձմռանը ծնվածների մոտ 24 տոկոսով ավելի բարձր է, քան մյուսների մոտ: Ձմռանը ծնված կանայք հիմնականում ունենում են բարձր խոլեստերին:

Ըստ հոգեբանների՝ ձմեռը հաջողակ, նպատակասլաց, տաղանդավոր անձանց լույս աշխարհ գալու ժամանակահատված է: Այսպիսի մարդիկ կարողանում են աշխատել, վստահ են իրենց գործողություններում և հասնում են բարձր արդյունքների: Ընդ որում, ինքնասեր և համառ «ձմեռային երեխաները» սկսած փոքր տարիքից շատ են վիճում ծնողների հետ տարբեր մանրուքների պատճառով, չեն կարող ընդունել իրենց սխալները, միշտ առաջինը լինելու ցանկության պատճառով դժվարությամբ են մերվում իրենց հասակակիցների հետ և հազվադեպ են վաղ հասակում գտնում իրենց զույգին:

Գարնանը ծնված երեխաներ

Գարնանը ծնված երեխաները ֆիզիկապես խոցելի են, հակված են մրսածության և ալերգիայի:Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից
Նրանց մանկուց անհրաժեշտ է կոփել և ուշադրություն դարձնել նրանց շրջապատին: Ըստ հոգեբանների՝ գարնանը ծնվածները անվստահ են և բավականին շուտ են ենթարկվում մյուսներին:Ընդ որում, այս երեխաները բավականին ճկուն են, ուշադիր են և կարողանում են զրուցակցին ուշադրությամբ լսել: Որպես կանոն՝ նրանք շատ հարցերում ունեն ճիշտ կարծիք, սակայն չեն համարձակվում արտահայտել այն՝ չուզենալով հասարակության հետ վիճել, հրաժարվում են առաջնորդի դերից: Գարնանը ծնվածներին անհրաժեշտ է ներշնչել ինքնավստահություն:

Ամռանը ծնված երեխաներ

Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից

Ամռանը լույս աշխարհ են գալիս լավատեսներ և հաջողակներ, այս փաստը հաստատել են Հերտֆորդշիր համալսարանի փորձագետները:Ամռանը ծնվածները ավելի բարձր ինքնագնահատական ունեն, նրանց շարքերում մեծամասամբ լավատեսներն են, և նրանք շատ դրական կերպով են նայում կյանքին՝ իրենց զգալով ավելի հաջողակ և երջանիկ: Ըստ հոգեբանների՝ ամառվա ծնվածները ավելի էմոցիոնալ են, տպավորվող են, բարի, ազդեցիկ և դյուրաբորբոք, բայց հիշաչար չեն: Կարելի է ասել, որ նրանք վառ անհատականություն են, պատրաստ են ռիսկի դիմել և քաջ են: Այսպիսի երեխաների ծնողները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ իրենց երեխան կարող է օգնել թափառող կենդանիներին, հետաքրքրություն ցուցաբերել նորածինների նկատմամբ և պաշտպանել թույլ դասընկերներին:

Աշնանը ծնված երեխաներ

Երեխայի ճակատագիրը կախված է նրա ծնված ամսից

Եթե ուզում եք, որ ձեր երեխան երկարակյաց լինի, ուրեմն պետք է նրա ծնունդը պլանավորել աշնանը: Ուսումնասիրելով ավելի քան 100 մարդու տվյալներ տարբեր երկրներից՝ գիտնականները հայտնաբերել են, որ մինչև պատկառելի տարիքի հասնում են աշնանը ծնված մարդիկ: Դրան նպաստում են հավասարակշռված բնավորությունը, հաշվենկատ և հանգիստ լավատեսությունը: Աշնանը ծնված երեխաները լավ են սովորում, շատ քիչ են կոնֆլիկտի մեջ մտնում ընկերների և ծնողների հետ, ավելի վաղ են սկսում հասկանալ փողի գինը, կազմակերպված են և ենթարկվող:
Եթե ծնողները կարողանան նրանց ճիշտ ուղղություն տալ, ապա աշնանը ծնվածներից կարող է մեծանան աշխատանքում և անձնական կյանքում հաջողակ մարդիկ:

Հասմիկ Մանուկյան

www.galatv.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!