«Դոգը» հեռացվել է աշխատանքից /video/
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Դոգը» հեռացվել է աշխատանքից /video/


«Դոգը» հեռացվել է աշխատանքից /video/

 

Հեղինակ.

 

 «Դոգը» հեռացվել է աշխատանքից /video/



Երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Վ. Ղուկասյանը (Դոգ) հեռացվել է աշխատանքից: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել և վիրավորել է Hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը և հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը։

«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գևորգին և ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության «Գազելը»:


«Հետքի» հետ զրույցում կիթառիստը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: «Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»,- գրել է Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ:


1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!