Մեքենայի վարորդը 2011 թ. վրաերթի է ենթարկել, 3 օր առաջ՝ հայհոյել հետիոտնին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեքենայի վարորդը 2011 թ. վրաերթի է ենթարկել, 3 օր առաջ՝ հայհոյել հետիոտնին


Մեքենայի վարորդը 2011 թ. վրաերթի է ենթարկել, 3 օր առաջ՝ հայհոյել հետիոտնին

 

Հեղինակ.

 

Մեքենայի վարորդը 2011 թ. վրաերթի է ենթարկել, 3 օր առաջ՝ հայհոյել հետիոտնին

Ապրիլի 25-ին ֆեյսբուքում ահազանգ էր տեղադրվել, որ արծաթագույն TOYOTA PRADO (ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ 91NN 999) մեքենայի վարորդը փողոցում բոլորի առջև հայհոյել ու սկսել է ոտքով հարվածել մի տաքսու վարորդին ու մեքենային:

«Խցանում էր գոյացել Խանջյան պողոտայում, և հենց այդ ժամանակ ոմն մեկը իր արծաթագույն TOYOTA PRADO (ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ 91 NN 999) մեքենայով էնպես վազանց կատարեց ու դուրս թռավ մի տաքսի մեքենայի հետևը, որ մենակ հասցրեցի աչքս թարթել, երբ Տոյոայի վարորդը դուրս տռավ մեքենայից և հարձակվեց վարորդի վրա, խեղճ տաքսու վարորդը էնպես էր վախեցել որ ուզում էր վարեր մեքենան և պարզապես փախչեր, իսկ էս մեր պարոնը դա չներեց ու սկսեց ոտքով էնպես հարվածել տաքսի մեքենային ու բարձր հայհոյանքների տարափ տափվեցին, որ միայն վախենալ կարելի էր ուր մնաց թէ պաշտպանվել փորձվեր մեկը....»

Պարզվում է, այս ավտոմեքենան առաջին անգամ չէ հայտնվում ուշադրության կենտրոնում:

2011թ. մայիսի 24-ին` ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՃՈ Երևան քաղաքի թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորյանը, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի դիմաց իրականացնելով իր վարած` «Տոյոտա-Պրադո» մակնիշի, 91 NN 999 պետհամարանիշի ավտոմոբիլի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է` ճանապարհի առանցքային զույգ հոծ գծանշման պայմաններում ավտոմոբիլը վարել է մասնակիորեն հանդիպակաց ուղեմասով և տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ Արփա ու Արթուր Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիներին:

Վրաերթի հետևանքով Արթուր Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադին, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է, իսկ Արփա Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս:

Գործով տուժող Արփա Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիի` դատաքննական ցուցմունքների համաձայն, 2011թ. մայիսի 24-ին` ժամը 00.30-ի սահմաններում, զավակների հետ գնացել է Կոմիտասի պողոտայում տեղակայված «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի դիմացի հատված, զավակները դանդաղ քայլերով մուտք են գործել Կոմիտասի պողոտա և նույն տեմպով, ուղիղ գծով, դանդաղ քայլելով հասել են հոծ գծերի մոտ: Հասնելով հոծ գծերի մոտ` երեխաները մի պահ կանգնել են, քանի որ իր ուղեմասով ավտոմեքենաներ են ընթացել:

Երբ ուշադրությունն ամբողջությամբ ուղղված է եղել երթևեկությանը, նկատել է, որ Կասյան փողոցի կողմից, Կոմիտասի պողոտա է մուտք գործել «Ջիպ» տեսակի ավտոմեքենա, որը շատ բարձր արագությամբ երթևեկել է հոծ գծերի վրայով: Վերջինիս նկատելուն պես ակնթարթորեն մտածել է, որ այն կարող է վրաերթի ենթարկել երեխաներին: Այդ պատճառով իջել է մեքենեայից ու բղավել «ուշադրություն», սակայն այդ մեքենան, մոտ 150 կմ/ժ արագությամբ ընթանալով հոծ գծերի վրայով, հասել է զավակներին և իր աչքի առջև վրաերթի ենթարկել նրանց: Վրաերթի պահին երեխաները կանգնած են եղել հոծ գծերի վրա` դեմքով դեպի իրեն:

Որպես պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալի խնամքին է գտնվում երկու երեխա` 2001 թ. և 2003 թ.ծնված Էմմի և Էվա Գրիգորյանները, ինչպես նաև այն, որ տուժողները ճանապարհը հատել են ոչ հետիոտային անցումային գծերով:

Դատարանը Ա. Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, 2 տարի ժամկետով զրկել տրասպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Իչպես նաև ամբաստանյալ Ա. Գրիգորյանից որպես տուժողի իրավահաջորդ Զարեհ Կարապետի Ավանոսյան-Հաջի Աբադիի գանձել 3.500.000 ՀՀ դրամ:

Նշենք, որ 2011 թ. դեկտեմբերի 19-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արտակ Ռոբերտի Գրիգորյանի անվամբ գրանցված «Տոյոտա Պրադո» մակնիշի 91 NN 999 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը վերացվել է:


Aysor.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!