Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը


Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը
Տարվա խնդիրների քննարկման վերջին նիստը Կապանի համայնքի ավագանին սկսեց,մեկ րոպե լռությամբ` հարգելով քաղաքապետի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանի հիշատակը։

Այնուհետև անցան օրակարգում տեղ գտած 23 հարցերին։ Առաջին երկուսը աղբահանության ոլորտին էին առնչվում։ Միաձայն հաստատվեց վճարների հաշվարկման և գանձման կարգը, իսկ ահա համայնքի վարչական տարածքում աղբահանություն կազմակերպելու համար աղբահանության վճարի ու շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման ,փոխադրման համար տրամադրվող թույլտվության նոր վճար սահմանելու հարցը քննարկման տեղիք տվեց։

"Փոփոխությունը կատարվում է օրենքի սահմաններում, եթե ուրիշ համայնքներում ըստ զանգվածի 1 տոննայի համար սահամանվում է 10 հազար դրամ,մենք 7 հազար ենք առաջարկում բնակիչներին" ,-հայտարարեց կոմունալ ծառայության տնօրենը ու ավելացրեց առաջարկությունը հիմնավորված է։
Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը

Քննարկումների արդյունքում ավագանու անդամներից մեկը առաջարկեց աղբահավաք մեքենան փոխել ։ Համայնքի ղեկավարն էլ հիշեցրեց՝ նախկին գնային քաղաքականությունը մենք ինքներս որոշեցինք, միևնույն ժամանակ սա պարտադիր պայման չէ։Քաղաքացին ինքն է որոշում դիմել կոմունալ ծառայությանը շինարարական աղբը տեղափոխելու համար թե սեփական միջոցներով գործը գլուխ բերել։


Ավագանու նիստին ներկա 9 անդամների 8 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդունվեց։ Միաձայն քվերակությամբ հաստատվեցին քաղաքում տեղական տուրքերի և վճարների համայնքային ոչ առևտրյանին կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը։


Շահումյան փողոցի համար վեց շենքում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը տրամադրելու հարցը ավագանու շատ անդամների վիճելի թվաց։ Ամսական վարձավճարը 26 հազար 700 դրամ է սահմանվել։

Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց նվիրատվության կարգով տրամադրվեցին փաստացի այն զբաղեցնող բնակիչներին։ Շահումյան փողոցի 38/ 27, Թումանյան փողոցի 3 /33, Շահումյան փողոցի 2/ 64 հասցեներում գտնվող տարածքները հրապարակային սակարկություններով օտարվեցին։



Օրակարգը սպառվեց 23-րդ հարցով.հաստատվեց 2015 թվականի բյուջեի նախագիծը։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031